Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել Փլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները Որքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքը Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Երևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառում Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ
Հայաստան

1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար. Արսեն Թորոսյանի հայտարարագիրը

Yerevan.Today-ը ուսումնասիրել է ՔՊ –ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։

Պարզվում է՝ իշխանական պատգամավորը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն 2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում:

Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք է գնել:

Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել և ինչ նպատակով, չի նշվում: Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն ևս:

Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝ 5 հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։

Արսեն Թորոսյանը չունի վարկեր , իսկ բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի.այսպես

2021 թ տարեսկզբին ունեցել է 2021 թ տարեվերջին դարձել է

2 միլիո 855 հազար 12 մլն 463 հազար

10 հազար 89 դոլար 20 հազար 31 դոլար

10 հազար 462 Եվրո 30 հազար 995 Եվրո

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ եկամուտների մասով Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի եկամուտը կազմում է 20 հազար 737 եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին։

Խիստ ուշագրավ է նաև Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

Անցած տարում Թորոսյանը նաև գնել է BMW մակնիշի 2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար դրամով ու նույն տարում, ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով:

Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար դրամ եկամուտ է ստացել:

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անունով կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ: