ՔՊ-ն ցանկանում է իրենով անել Հայաստանի համայնքների միությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրենով անել նաեւ Հայաստանի համայնքների միությունը: Այս մասին վերջերս «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Բանն այն է, որ միության ղեկավարի՝ Էմին Երիցյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ձեռքը նաեւ այս կառույցի վրա է ցանկանում դնել: Միության ընդհանուր, վերջերս տեղի ունեցած ժողովի ժամանակ ՔՊ-ական համայնքապետերը, ըստ մեր տեղեկությունների, որպես միության նախագահ ցանկացել են իրենց թեկնածուին ընտրել, բայց քանի որ, ըստ միության գործող կանոնադրության, ՔՊ-ական որեւէ թեկնածու չի համապատասխանել կառույցի նախագահի համար առաջադրված չափանիշներին, օրվա քաղաքական իշխանությանը նախապես մտածված պլանը կյանքի գործել չի հաջողվել:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ համայնքների միության ղեկավարումը ցանկանում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստանձնել: Համայնքների միության շուրջ ստեղծված իրավիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է միության նախագահ Էմին Երիցյանի հետ:
-Պարոն Երիցյան, վերջես պարզ դարձավ, որ ՔՊ-ն շահագրգռված է, որ միությունում ունենա սեփական թեկնածուին, անգամ անուն էր շրջանառվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Միության մեջ չկան նման բաներ, չկան կուսակցականներ, բոլորը համայնք ներկայացնող են:
-Այո, կարող են չլինել, բայց ՔՊ-ն կարող է ցանկանալ ներսում իր մարդն ունենալ:
-Չկա, էլ նման կուսակցական միտումներով խմբավորումներ գոյություն չունեն:
-Ժամկետը լրանում է, չէ՞, նախագահի: Ի՞նչ է սպասվում:
-Մեզ մոտ մի քանի հիմնական հարց. մեկը, որ հնգամյա ժամկետը բոլոր մարմինների համար է, մեզ մոտ կոլեգիալ մարմին է, իսկ վարչատարածքային ռեֆորմների արդյունքում մենք նախաձեռնել էինք միության կառավարման համակարգի փոփոխություն: Օրինակ, եթե մենք ունենք 900 կամ 500 համայնք, ապա մի քանի մակարդակի կառավարում է: Հիմա խորհրդի կազմում անդամների թիվը քիչ է, եւ կանոնադրական փոփոխություններ պետք է լինեն: Այդ տպավորությունները պրոյեկտվում են հանրության քաղաքական միջավայրի տպավորություններով: Մեր միության ներսում միշտ եղել է բազմակուսակցական համակարգ, եւ դա հիմք չի հանդիսացել, որ ներսում խմբավորումներ ձեւավորվեն: Այդ դեպքում կազմակերպությունը չի կարող գործել. դա անբնական երեւույթ է մեզ համար:
-Իշխող համայնքապետերը, որոնք նաեւ ՔՊ-ականներ էին, առաջարկներով էին հանդես եկել, օրինակ, Արմավիրի համայնքապետը՝ չափորոշիչներ փոխելու առումով: Հիմա, այսինքն, որ դա փոխվի, ավելի հավանական չէ՞, որ նրանք հնարավորություն կունենան առաջադրվելու որպես Համայնքների միության ղեկավար:
-Բոլորն էլ հնարավորություն պետք է ունենան եւ կարող են ունենալ: Արտառոց որեւէ բան այստեղ չկա: Եթե որեւէ համայնքի ղեկավար կուսակցության անդամ է եւ առաջարկներով է հանդես գալիս, դա չի նշանակում, որ ինչ-որ գործողություն է կամ կուսակցականացվում է: Նույն կերպ համայնքների շատ ՔՊ-ական ղեկավարներ առաջարկներով հանդես չեն եկել կամ այլ նախընտրություններ ունեն, ինչպես մնացածի պարագայում:
-Էջմիածնի համայնքի ղեկավարի անունն է շրջանառվում:
-Դրանք ասեկոսեներ են: Երբ կգա ընտրությունների պահը, ցանկացած մեկը կարող է լինել թեկնածու, առաջադրվել եւ այլն: Ես նորից պատրաստվում եմ առաջադրվել որպես թեկնածու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)