Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 17 հազար 900-ով ավելացել է։
Անցյալ տարվա երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 37 հազար 900 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 55 հազար 800: Բացի այս, 1000-ով ավելացել են Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ 1900-ով պակասել են Ֆրանսիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, 2100-ով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 300-ով՝ Թուրքիայից:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ զգալի կրճատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների քանակը. եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ Իրանից այցելել է 18 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9500: Նկատենք, որ Ուկրաինայից եւս պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը ավելացել է 3.2 անգամ: Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրից մեկնել է 44 հազար 574 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 143 հազար 3708»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)