Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կլինի միայն «ապազգային իշխանության հեռանալու պարագայում»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Սփյուռքի գործերով Փաշինյանի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալվել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրոշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Զարեհ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնե խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, տապալվել են նաև այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանյանը թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդյունք ցույց տալու համար, այլև ներկայացնելու, թե իբր Հայաստանի իշխանությունը սփյուռքում ունի վստահություն։
Սակայն, մեր տեղեկություններով, սփյուռքի ներկայացուցիչները կտրականապես մերժել են։ Մեծ մասը պարզապես ասել է, որ չեն վստահում Հայաստանի իշխանությանը և մանավանդ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բյուջե փոխանցելուց և, ըստ իրենց, «փոշիացնելուց» հետո չեն պատրաստվում որևէ բան անել։
Բացի այդ, սփյուռքի ներկայացուցիչները նշել են, որ մեծ դժգոհություն ունեն Հայաստանի իշխանության գործունեության վերաբերյալ, և ասել են, որ գումար կփոխանցեն միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Որոշները, որոնք ունեն դրական վերաբերմունք անձամբ Սինանյանի նկատմամբ, նրան ուղիղ են ասել, որ ներդրումներ կանեն միայն այն պարագայում, երբ «ապազգային» Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Ընդ որում, Զարեհ Սինանյանին կոչ են արել իրենց խոսքերը անպայման փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Լոս Անջելեսի գործարարներն այս ամենի հետ հանձնակատարին շատ պարզ բացատրել են, թե ինչու պետք է Հայաստանում ազգային ուժեր ղեկավարեն, ու նշել, թե իրենց ներդրումներն ինչ ուղղվածություն կունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)