Եղանակը Հայաստանում
Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 9-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսել են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +28 +30։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +20 +22,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +26 +28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +21,
Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +17 +21,
Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +21 +24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +17 +20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +24 +27,
Արարատում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +33,
Արմավիրում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +30 +33,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18 +21,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +29 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +24 +27,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +28 +33։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)