Լեռնային Ղարաբաղում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք․ ՌԴ ՊՆ
ՌԴ խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում
խնդիրների կատարումը: Այս մասին հայտնում ե հայտնում է ՌԴ պաշտպանության
նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է
հայկական կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական
խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, ադրբեջանական և հայկական կողմերի
ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, իրավիճակը կարգավորվել է։
Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս
շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և երկուսը՝ հարավային
ուղղություններով:
Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի,
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են
ստուգել տեղանքն ու մաքրել ականներից ու չպայթած զինամթերքից: Օրվա
ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից
մաքրվել է 2 369,8 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1 937 շենք,
հայտնաբերվել և վնասազերծվել է 26 262 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը
կանխելու համար Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ
շարունակական փոխգործակցություն է պահպանվում»,- ասված է տեղեկագրում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում