Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը
Հայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին․ ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը։
Ըստ Արթուր Մոսիյանի՝ ամիսներ առաջ ԱՀ ԱԺ պատգամավորները մի շարք հանդիպումներ են ցանկացել ունենալ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատով, սակայն հանձնաժողովը չի կայացել եւ իրենք ուղեւորվել են Երեւան, հանդիպել ԱԺ նախագահի եւ մի քանի պատգամավորների հետ.
«Ես հարց ուղղեցի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասելով, կարգավիճակ ասելով ձեր իշխանությունն ի՞նչ է հասկանում եւ կարո՞ղ է մի օր ասեք՝ Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը վիրավորված ասաց՝ մեզ ինչի՞ տեղ եք դնում, իհարկե, խոսքը վերաբերում է կամ անկախացմանը կամ Հայաստանին միացմանը, հո չենք ասելու Ադրբեջանի կազմում։ Փաստորեն վարչապետի երեկվա ելույթից եւ իջեցրած հրահանգի շնորհիվ որոշ պատգամավորների ելույթներից հետո պարզ դարձավ մի պարզ ճշմարտություն, էն ինչ մենք մտածում էինք, դժբախտաբար, դարձավ իրականություն։ Ես հավատացնում եմ, որ այդ տեսակը մեր ժողովրդի մեջ շատ չէ, չի կարող հայ ազգի մեջ այդ տեսակը լինել մեծամասնություն։ Հայաստանի իշխանություններին հորդորում եմ՝ դադարեցնել այդ ահաբեկությունը, պատերազմով վախեցնելը՝ թե Հայաստանի, թե Արցախի, թե աշխարհասփյուռ ժողովրդին»։
Մոսիյանի խոսքով՝ արդեն վերջին պատերազմից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը արցախցիների հետ խոսում են նույն լեզվով.
«Նայելով այդ 5 կետերին՝ տեսնում ենք, որ ոչ միայն վտանգվում է մեր բազմահազար զոհերի գնով ձեռք բերված անկախությունը, այլ նաեւ կետ կա, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ պահանջ չի կարող ներկայացնել։ Այս աղետալի քայլով Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը ոչ միայն զրոյացնում են մեր սերունդների, բազմահազար զոհերի, վիրավորների թափած արյան գինը, այլ նաեւ ապագա սերունդների համար է որոշում՝ այդ կետն ամրագրելով։ Իմ դաստիարակությունն ինձ թույլ չի տալիս նույն հարցը տալ Ալեն Սիմոնյանին, ես կխնդրեի, որ ինքը պատասխաներ այդ հարցին՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դրել, որ մի խմբակով ուզում են որոշել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր թե Արցախում, թե Հայաստանում»։
«Արցախը բեռ չէր, Արցախը զրահաբաճկոն էր, որը միտումնավոր կամ դավադրաբար հանելով՝ խոցելի դարձրիք թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Հետ կանգնեք, քանի դեռ ուշ չէ»,- ելույթի ավարտին ասաց Արթուր Մոսիյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում