Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Հայկական գործոն. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի անհրաժեշտության մասին

Միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգը գտնվում է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Վեստֆալյան, Վիեննական, Վերսալ-Վաշինգտոնյան և Յալթա-Պոտսդամյան համակարգերի շրջանակներում մշակված նախկին հիմնարար սկզբունքներն ու կարմիր գծերն այլևս չեն գործում։ Աշխարհը փոխվել է, և նոր աշխարհակարգում արևի տակ տեղ ունենալու համար պայքարը գնալով ձեռք է բերում ավելի դաժան ու անկանխատեսելի բնույթ։ Հատկապես խոցելի են դառնում փոքր պետությունները, որոնք գոյատևելու համար ստիպված են վարել նրբակերտ ներքին և արտաքին քաղաքականություն։

Սույն տարվա ապրիլին լրացավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։ Իմ կարծիքով, այս տարիներըբավարարեն ավելի քան մեկ դար մեկ ամբողջության մաս կազմած՝ նախ Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, երկու անկախ երկրներիհիմնարար բազայի ձևավորման կարևոր փուլը վերլուծելու համար։ Եվ սա դեռ այն պարագայում, երբ չենք խոսում մեր ժողովուրդների միջև խորը և վաղեմի հարաբերությունների մասին, որոնք հասել են 21-րդ դար՝ հաղթահարելով ամենադժվար պատմական պատնեշները։ Եվ երկու ժողովուրդների միջև հենց այս խորը և բազմակողմ կապերը պետք է հանդիսանան միջպետական հարաբերությունների հիմքը, լինեն ազգային շահերը գիտակցող և պաշտպանող քաղաքական դասերի միակ ուղենիշը։

Ցարական և խորհրդային շրջանների օրինակները ցույց են տալիս, որ հարաբերությունների ճիշտ ընտրված բանաձևերը միշտ դրական բազմապատկիչ ազդեցություն են ունեցել երկու կողմերի համար։ Ցավոք, տարբեր պատճառներով մենք սկսեցինք ավելի ու ավելի շատ անտեսել ռացիոնալ մոդելները, ինչը կանխատեսելիորեն հանգեցրեց փոխըմբռնման ծայրահեղ վտանգավոր ճգնաժամի:

Ռուսական կայսրությունը աշխարհահայությանը համարում էր արտաքին աշխարհի հետ շփման ամենակարևոր լոբբիստական ​​և տնտեսական ձգողության կապող օղակ։ Իր հերթին, հայ ժողովուրդը ի դեմս Ռուսաստանի տեսնումէր միակ քաղաքակրթությունը, որն ի զորու էր օգնել վերականգնելու հայկական պետականության կորցրած ինքնիշխանությունը։ Կային արդյոք պրագմատիկ հաշվարկներ և ռացիոնալ ակնկալիքներ այս հարաբերություններում։ Բնականաբար, քանի որ խոսքը վերաբերում է մեծ քաղաքականությանը։ Բայց այս պրագմատիկությունը հիմնված էր փոխադարձ վստահության վրա, ինչը սահմանում էրերկու երկրների միջև երկխոսության հիմնարար բնույթը։ Հակառակ դեպքում Պետրոս Մեծը, Եկատերինա Մեծը, Ալեքսանդր I-ը և Ալեքսանդր II-ը հայկական գործոնը չէին համարի կայսրության ներքին և արտաքին քաղաքականության համակարգ ձևավորող գործոններից մեկը։ Հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչ էին այնպիսի նշանավոր գործիչների ձեռքբերումները, ինչպիսիք էին ներքին գործերի նախարար Լորիս-Մելիքովը, ով առանցքային դեր է ունեցել ճորտատիրության վերացման և այլ մեծ բարեփոխումների հարցում, ինչպես նաև Լազարևների, Դելյանովների, Աբամելիքների, Մանթաշևներիընտանիքները և ուրիշներ։

Գաղտնիք չէ, որ պատմական հողերում հայրենի օջախը վերականգնելու համար հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանն աջակցելուՍանկտ Պետերբուրգի որոշումը կայացվել է՝ելնելով, առաջին հերթին,Ռուսական կայսրության շահերի պաշտպանության և առաջմղման գործում ունեցած հայ ժողովրդի ռազմավարական դերից: Խորհրդային տարիներին Մոսկվան արդեն համագործակցում էր Հայաստանի հետ որպես ազգային հանրապետություն, որը դարձել էր Միության գլխավոր գիտատեխնիկական կենտրոններից մեկը։ Խորհրդային ռազմարդյունաբերական,սննդարդյունաբերության և այլ համալիրների ձևավորման և զարգացման ակունքներում կանգնած էինշատ հայազգի գիտնականներ (օրինակ՝ Ալիխանովը՝ միջուկային զենք, Միկոյանը՝ ՄիԳ կործանիչներ)։ Ոչ պակաս տեղ էրհատկացված հայերին դիվանագիտության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտներում։ Բավական է հիշել, որ արտաքին հետախուզության հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էինՀակոբ Դավթյանն ու Ռուբեն Քաթանյանը։

Խորհրդային Մոսկվայում, ինչպես և նախկինում կայսերական Ռուսաստանում, գիտեին աշխարհահայության մեծ ներուժի մասին, ուստի առանձնահատուկ էր վերաբերմունքը ՀԽՍՀ-ի և սովետահայության նկատմամբ։ Չնայած համամիութենական և գաղափարական լուրջ պատնեշներին, Կենտրոնական կոմիտեն իրական խնդիրներ չստեղծեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացման ժամանակ, չխոչընդոտեց Սարդարապատի համալիրի բացմանը՝ նվիրված 1918 թվականին թուրքական զորքերի նկատմամբ հայերի հաղթանակի 50-ամյակին:

Այսօր, ինչպես ևվերջին երկու դարերի ընթացքում, Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ ուժեղ և ճյուղավորված կամուրջ դեպի արտաքին աշխարհ, իսկ գլոբալ հայկական համայնքը կարող է դառնալ Մոսկվայինտնտեսական, տեխնոլոգիական, լոբբիստական բնույթի խնդիրները լուծել աջակցողազդեցիկ դաշնակից։

Ռուսաստանը պետք է հստակեցնի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել. առաջինը՝ թուլացած և ծայրահեղ կախյալ երկիր, որտեղ մշտական ​​մրցավազք է նեղ ֆեոդալական խմբերի, արմատականների և պոպուլիստների միջև, որոնքփնտրում ենիրենց թագավորելու պիտակ տվող «մեծ եղբոր» բարեհաճությունը։ Երկրորդը՝ հզոր Հայաստանն է, որն օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսներն ու ներուժը՝ իր դաշնակցի հեղինակությունն ամրապնդելու և նրա շահերն առաջ տանելու համար։ Սակայն դա արդարէ միայն այն դեպքում, եթե նա դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալում է որպես սեփական, ինչը Ռուսաստանից պահանջում է նմանօրինակություն՝ կանխատեսելիություն։

Ռուսաստանի՝ որպես ռազմավարական միության լոկոմոտիվի ընտրությունից է կախված մեր ժողովուրդների միջև ապագան։ Ավելի ստույգ՝ տարածաշրջանային և գլոբալ ներկայիս պայմաններում կարող է լինել միայն մեկ ընտրություն, և այն միանշանակ է՝ ուժեղ Հայաստան՝ որպես արտոնյալ դաշնակից։

Երբ խոսքը վերաբերում է հաջող փոխգործակցության օրինակներին, հաճախ կարելի է լսել ամերիկա-իսրայելական մոդելի մասին։ Սակայն ես համոզված եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ի վիճակի են ստեղծելու ռազմավարական դաշինքի ավելի որակյալ մոդել, որը կդառնա օրինակ այլ պետությունների համար։ Չեմ կասկածում, որ անկեղծ ցանկության և քաղաքական կամքի պարագայում կարելի է սա կառուցել արդեն միջնաժամկետ հեռանկարում և դառնալ շատ հստակ արդյունքների դրսևորման վկան։ Այլընտրանքը կանխատեսելի է՝ ճգնաժամի խորացում, որից կօգտվեն մեր երկրների համընդհանուր թուլացմամբ շահագրգռված արտաքին ուժերը։ Այս գործընթացն արդեն մեկնարկել է, ժամանակը մեր դեմ է աշխատում, ուստի մենք չենք կարող հապաղել։