Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական. Արմեն Գեւորգյան

Նախորդ հոդվածում գրել էի, որ «նոր» Ռուսաստանը շուտով լրջորեն կզբաղվի Հարավային Կովկասի հարցերով։ Իրավիճակը «անհրաժեշտ կարգի» բերելու բարձիթողի գործընթացը ենթադրելու է բավական հստակ որոշակիություններ մտցնել մեր տարածաշրջանում։ Այսպես կոչված «հողահավաքի» գործընթացը Ուկրաինայից սկսելով՝ Ռուսաստանը կանգ չի առնելու։ Նա ջանալու է միջազգային հարաբերությունների այնպիսի ձեւաչափ ստեղծել, որը կպահպանվի առնվազն առաջիկա 50-100 տարիներին։ Այս մասին իր հոդվածում գրել է Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը։

Նշեմ մի քանի հիմնական կանխադրույթներ, որոնցով, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, առաջնորդվելու է «նոր» Ռուսաստանը.

• ԱՊՀ երկրները Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտին են, եւ բոլորը պետք է հաշվի նստեն սրա հետ։

• Ռուսաստանի այս շահերը հաշվի չառնելը կհանգեցնի ուժային լուծումների (Ղազախստան, Ուկրաինա)։

• ԱՊՀ երկրներում պետք է սահմանափակվեն, եթե առհասարակ չփակվեն ազդեցության այսպես կոչված արեւմտյան ցանցերը։

Ով ահա, աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում հիմնական հարցերից մեկը հետեւյալն է. իսկ ինչպիսի՞ն կլինի Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական։ Նկատի ունեցեք, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ, այլ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի։ Պատասխանը կծնվի շատ բարդ գործընթացում, քանի որ ստիպված կլինենք գործ ունենալ տարածաշրջանային այլ խաղացողների, եւ առաջին հերթին՝ Թուրքիայի ակնհայտ եւ ծածուկ հավակնությունների հետ։

Ակնհայտ է, որ իրադարձություններն Ուկրաինայում շատ երկրների կստիպեն կողմնորոշվել իրենց աշխարհաքաղաքական նախապատվությունների հարցում եւ անխուսափելի ընտրություն կատարել՝ լինել Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի հետ։ Այդ թվում՝ Հայաստանը նույնպես չի կարողանա նստած մնալ երկու աթոռի։ Ուկրաինական իրադարձությունների կողքին՝ վերջին իրադարձությունները Ղարաբաղում նույնպես նպաստում են պարզություն մտցնելուն այն հարցում, թե ինչ դաշնակից է ուզում Ռուսաստանը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի գործող քաղաքական սուբյեկտները պետք է կողմնորոշվեն՝ պատրա՞ստ են արդյոք այդպիսի դերի։ Միակ մխիթարությունը Հայաստանի քաղաքական էլիտաների համար կարող է լինել այն, որ այդ ընտրությունը ստիպված են անել թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը։

Այսուհետ, ինչպես ինձ թվում է, Ռուսաստանի՝ Հարավային Կովկասը ավանդական ռուսական ազդեցության գոտում պահելու ձգտումը կորոշի նաեւ Հայաստանում հուսալի, վճռական, խիզախ, հետեւողական եւ լիովին ռուսամետ դաշնակից ունենալու նրա ցանկությամբ։

2018թ. իշխանափոխությունից հետո շատերի համար հասկանալի դարձավ, որ իր ծագման բնույթով Հայաստանի նոր «թավշյա» էլիտան չէր կարող չզայրացնել ռուսաստանցի գործընկերներին։ Ռուսաստանը առավելագույն պոլիտկոռեկտություն էր ցուցաբերում եւ հետեւում միջպետական հարաբերությունների ֆորմալ մեխանիզմներին։ Համենայն դեպս, նորից պետք էր հարաբերություններ կառուցել, այդ թվում անձնական, եւ գնալ որոշակի ներքին (մարդկային) փոխզիջումների։ Ցավոք, այդ պոլիտկոռեկտությունը եւ փոխզիջումները Հայաստանի «թավշյա» էլիտայի հանդեպ չկարողացան կանխել 44-օրյա պատերազմը։ Եվ պատերազմի արդյունքներով սկսվեց աշխարհաքաղաքական փոխակերպումների եւ հակառուսական տրամադրությունների աճի գլոբալ գործընթացը։

Բայց այսօր իրավիճակն աշխարհում եւ տարածաշրջանում այնպիսին է, որ Ռուսաստանն արդեն կցանկանար Հայաստանում գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը կստանձնի գոնե ինչ-որ պատասխանատվություն եւ գործելու պատրաստակամություն, հակառակորդին ցույց կտա, որ ինքն էլ ասելիք ունի։ Մոտեցումը, որով ռուսական քաղաքական էլիտան առաջնորդվում էր 44-օրյա պատերազմից հետո, այն է՝ «գործողները մեզ ձեռնտու են, քանի որ ամեն ինչի համաձայնում են», կարծում եմ, արդեն ձեռնտու չէ հենց ռուսաստանցիներին։

Երկրի նոր քաղաքական էլիտան, որն իր էությամբ արեւմտյան կողմնորոշում ունի, վերջին տարիներին իրեն ավելի վստահ է զգում եւ ձեւավորում է Հայաստանի ներքին օրակարգը։ Այդ էլիտայի գործունեության երկարակեցությունը արեւմտամետ հանրային տրամադրությունները եւ նախապատվությունն արդեն դարձնում է երկրի ներքին կյանքի իրական գործոն։ Սրա հետ ապագայում արդեն պետք է հաշվի նստի Հայաստանի ցանկացած ղեկավարություն։ Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն առայժմ չի կարող առաջարկել առաջ շարժվելու իր տեսանելի, ընկալելի օրակարգը, հատկապես իշխանությունների, այսպես կոչված, «խաղաղ օրակարգի» ֆոնին։ Հենց այդ պատճառով հարցը, թե կկարողանան արդյոք իշխանությունները կամ ընդդիմությունը դառնալ հարկավոր դաշնակիցը Ռուսաստանի համար՝ լինելու է հիմնականը գալիք ներքին քաղաքական սեզոնում։

Պետք է հստակ ընկալում լինի, որ «Ինչպիսի՞ն է լինելու Հարավային Կովկասը՝ ռուսակա՞ն, թե՞ թուրքական» հարցի պատասխանը ձեւավորվելու է նաեւ Հայաստանում, այդ թվում եւ Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական լուծումների շրջանակում։ Կարեւոր է, որպեսզի երկրի գործող էլիտաները պատրաստ լինեն իմաստուն եւ համարժեք ընտրություն կատարելուն՝ հաշվի առնելով մեր ժողովրդի բարեկեցիկ եւ անվտանգ ապագայի հիմնական մարտահրավերները։