Թշնամին քանդում է հայկական գերեզմանները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։
Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։
Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը