Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Արցախ

Այսօր բանակցային գործընթացը տապալված է, խնդիրը՝ վերականգնել այդ գործընթացը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին իշխանությունն ամբողջ կազմով ներկա չէր, փոխարենը ներկա էին պատգամավորներ Արցախից, նաեւ հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ՝ հիմնականում Ֆեյսբուքում ակտիվ մարդիկ, ինչպեսեւ՝ ՀՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներ ու աջակիցներ։  

Ամբիոնից հնչեցին բազմաթիվ ելույթներ, այդ թվում՝ պաթոսախեղդ, արվեցին լուսանկարներ, որոնք հետո հայտնվեցին սոցցանցերում։ Hraparak.am-ը զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։

- Պարոն Միրզոյան, Հայաստանի իշխանություններն Արցախի հարցի վերաբերյալ արդեն հստակ մեսիջներ են հղում, որ պատրաստ են քննարկել Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին։

- Ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել Արցախի անունից, տեւական ժամանակ է՝ Արցախում չեմ գտնվում, ինչպես նաեւ՝ ես հրաժարական եմ ներկայացրել եւ չեմ գտնվում ակտիվ դիվանագիտական ծառայության մեջ, կարող եմ խոսել միայն որպես շարքային քաղաքացի․ ես՝ անձամբ, դրան շատ բացասական եմ վերաբերվում։

- Արցախի Ձեր շատ գործընկերներ ոչ միայն բացասաբար են վերաբերվում այս ամենին, այլեւ պնդում են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Բայց բանակցողը Հայաստանի իշխանություններն են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, եթե հիմա իրենք որոշեն, որ Արցախը պատրաստ են տեսնել Ադրբեջանի կազմում, սրան ինչպե՞ս պետք է հակադրվեն Արցախը եւ Արցախի ժողովուրդը։

- Այն, որ Արցախում այդպիսի կարծիք գոյություն ունի, ես Ձեզ հետ համաձայն եմ, տեղյակ եմ այդ կարծիքներին՝ այո, արցախցիները չեն կիսում այդ տեսակետը։ Իսկ ինչ վերաբերում է, թե նրանք ինչ պետք է անեն, ապա պետք է հասնեն նրան, որ իշխանություններն իրենց օրակարգում ունենան այնպիսի ծրագիր, այնպիսի մի քաղաքականություն, որ արտացոլի մեր բնակչության մեծամասնության տեսակետը։

- Արցախի՞ բնակչության մեծամասնության, թե՞ ամբողջ հայ ժողովրդի։

- Ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ Արցախի հարցը սոսկ արցախցու հարցը չէ, դա համազգային հարց է, եւ այստեղ որեւէ արհեստական տարանջատում անցկացնելը, իմ կարծիքով, սխալ է։

- Հայաստանի իշխանությունները բերում են հետեւյալ թեզը, որ ընտրողների մեծ մասը՝ մոտ 680 հազար մարդ, իրենց ձայն է տվել եւ այդ քվեով իրենց պատվիրակել է՝ մանդատ է տվել՝ գնալ եւ լուծել Արցախի հարցը, խաղաղության դարաշրջան բերել։ Այսինքն՝ դրանով են հիմնավորում իրենց քայլերը։

- Ստիպված եմ ասել, որ դա համազգային, համահայկական հարց է, այդ առումով ինձ չի թվում, որ այստեղ հասարակ թվաբանություն է, թվային մանիպուլյացիա, որ այսքան տոկոսի ձայն ունենք։ Խոսքն ազգային անվտանգության, ազգային արժեքների մասին է, եւ այդ ուղղությամբ է պետք տանել աշխատանքներ։

- Հայաստանի ընդդիմությունը շատ է քննադատում այս իշխանություններին՝ շեշտելով, որ սրանք հակահայկական, հակաարցախյան ուժ են, որոնք 2018 թվականին իշխանության են եկել հենց Արցախը հանձնելու համար եւ այժմ իրագործում են թուրք-ադրբեջանական ծրագիր։ Դուք ի՞նչ եք կարծում՝ ելնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հայտարարություններից, նրանք ավելի շատ պրոարցախյա՞ն, թե՞ հակաարցախյան կեցվածք ունեն։

- Ես չեմ ներկայացնում ընդդիմություն, եւ այն տեսակետները, որ այստեղ հիմա Ձեզ հետ կիսում եմ, ներկայացնում եմ իմ՝ անհատի մոտեցումները։ Համարում եմ, որ սա մի հարց է, որի վերաբերյալ յուրաքանչյուր հայ պետք է ունենա իր հստակ դիրքորոշումը՝ անկախ նրանից՝ իշխանություն է, թե ընդդիմություն։ Յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի՝ ինչպիսի Հայաստան, ինչպիսի Արցախ է նա ուզում։ Երբ որ յուրաքանչյուրս ունենանք այդ դիրքորոշումը, ինձ թվում է՝ ավելի հեշտ կլինի այդ պատկերը։

- Դուք՝ որպես նախկին դիվանագետ, վստահաբար, շատ ավելի լավ եք տիրապետում բանակցային գործընթացին, չնայած որ Արցախը 1997-98 թվականից ի վեր բանակցությունների սեղանի շուրջ չի եղել։ Բայց այսօրվա իշխանություններն ամբողջ մեղքը բարդում են նախկին իշխանությունների վրա, թե այդ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին բանակցում Արցախի յոթ շրջանները հանձնելու շուրջ, դրանք դարձրել էին սակարկման առարկա եւ այլն։ Ի՞նչ եք կարծում, իշխանությունների այս մեղադրանքները՝ ուղղված նախկիններին, տեղի՞ն են։

- Չեմ կիսում այդ տեսակետը։ Ավելացնեմ նաեւ, որ, այո, ֆորմալ առումով 1998 թվականից Արցախը չի մասնակցել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, բայց, այնուամենայնիվ, Արցախն ունեցել է բոլոր հնարավորություններն ու եղանակները՝ հասցնելու իր տեսակետը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, թե՛ համանախագահող երկրների հանրությանը։ Այդ ուղղությամբ արվել են բավականին ակտիվ աշխատանքներ, երեւի Դուք էլ եք հիշում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ այցերն Արցախ, քննարկումները, որոնք տեղի էին ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այնպես որ, բոլոր այդ պնդումները, որ Արցախը 1998 թվականից դուրսմղված էր բանակցային գործընթացից, եւ նրա տեսակետն անտեսված է եղել, մի փոքր չափազանցված են։ Ինչ վերաբերում է այդ պնդումներին, թե նախկինների օրոք այսպես է եղել, նորերի օրոք՝ հիմա այսպես է, ինձ թվում է՝ մի փոքր արհեստական դիսկուրս է, խնդիրն այսօր՝ ոչ թե պարզել, թե նախկինում ով ինչ է արել, այլ հասկանալ, թե ինչ է պետք անել ապագայում։ Այսօր բանակցային գործընթացը տապալված է, խնդիրը՝ վերականգնել այդ բանակցային գործընթացը եւ հասնել արցախյան հիմնահարցի այնպիսի կարգավորման, որը թույլ կտա ապահովել Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքը հանդիսացող ինքնորոշման իրավունքի՝ լիարժեք, առանց որեւէ սահմանափակման իրագործմանը։

- Դուք ի՞նչ եք կարծում, Արցախի տարածքների կորուստն ինչի՞ հետեւանք էր, Արցախի 75 տոկոսը գրավվե՞լ է թշնամու կողմից, թե՞ հանձնել են այս իշխանությունները։

- Եկեք ոչ թե նայենք դեպի անցյալ, թե ինչ է տեղի ունեցել, դրա համար, կարծում եմ, կան համապատասխան մեխանիզմներ, ամենակարեւորը՝ պատմությունը, ի վերջո, իր տեղը կդնի, թե ինչ է տեղի ունեցել։ Եկեք նայենք դեպի ապագան․ ապագա ասելով՝ ես նկատի ունեմ Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին մտածենք, Արցախի փախստականների վերադարձի մասին, Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների մասին։

Մանրամասն՝ տեսանյութում