Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Հայաստան

«Ռուս խաղաղապահները բանակցում են, և դրանք բավականին լուրջ են, խնդրել են, որ մինչև երեկո սպասենք». Մետաքսե Հակոբյան

Երեկ երեկոյան Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, պատճառը կրկին ադրբեջանական կողմի գործողություններն են։ Մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը փական է տեղադրել, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նախ ասաց՝ պետք է հասկանալ՝ ադրբեջանական կողմը գազատարի խողովակի վերանորոգումն արդյո՞ք սահմանափակել էր նրանով, որ ուղղակի փական են դրել։

«Ամեն բան հնարավոր է, հստակ որևէ մեկս չենք կարող ասել։ Իրենք այս ընթացքն օգտագործել են հաջորդ քայլին նախապատրաստվելու համար, փաստ է։ Երեկ երեկոյան փակել են գազատարը, այն էլ՝ այս սառնամանիքին։ Բայց դե, Արցախում մարդիկ ոգով տոկուն են, ում հարցնում ենք՝ ասում են՝ լավ ենք և լավ ենք լինելու՝ ի հեճուկս թշնամու։ Թող թշնամին չմտածի, որ սրանով կարողանալու է կոտրել արցախահայությանը։ Մարդկանց պետք է բացատրել, որ թշնամու նպատակն այսօր ոչ թե միայն Փառուխն ու Խրամորթն է, այլ ամբողջ Արցախը։ Թշնամին մտածում է՝ ինչո՞ւ դիմի պատերազմական գործողությունների, եթե կարող է նման հումանիտար խնդիրներ ստեղծելով՝ կարողանան խնդիրներ լուծել։ Այստեղ մնում է մեր հակազդման աստիճանը, թե որքանով ենք պատրաստ՝ ապրելով հակազդել իրենց։ Մեր այստեղ ապրելն արդեն իսկ հակազդել է, մարդիկ այդ առումով ավելի կայուն են։ Շատ չեմ մանրամասնի, բայց այս պահին ռուսական կողմը բանակցություններ է տանում, դրանք բավականին լուրջ են։ Ռուս խաղաղապահները փորձում են շտկել իրավիճակը, խնդրել են, որ մինչև երեկո սպասենք, հետո արդեն տեղեկություններ կունենանք, թե ինչպես ավարտվեցին բանակցությունները կամ ինչ սպասել հետո»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի՝ այս ամենով թշնամին հասարակ բնակչին ցանկանում է ցույց տա, թե իրավիճակի տերն ինքն է, և նման լուրերը, իհարկե, անհանգստություն է առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք զբաղված են իրենց առօրյայով։ Հետևաբար՝ անհրաժեշտ է, որպեզի իրականությունը ներկայացվի մարդկանց՝ ցույց տալով, որ Ադրբեջանն ագրեսոր է, նրա համար գոյություն չունի հումանիզմ ասվածը։

 «Ադրբեջանն այստեղ ոչ միայն դուրս է եկել Արցախի ու հայի դեմ, այլև ընդհանուր աշխարհին մարտահրավեր է նետում իր պահվածքով։ Եթե այս ամենը չի դատապարտվում, վաղը նույն բանը կարող են անել նաև ուրիշները։ Թշնամու նպատակը սա է՝ խուճապ առաջացնել ու հայաթափել Արցախը և ցույց տալ, թե իրենք են Արցախի տերը»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։