Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների հետևանքը
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են որոշ վարչությունների վերակազմավորման, ինչի արդյունքում մի քանի աշխատակիցներ դարձել են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ մի մասն էլ ընկել է կրճատման տակ: Այժմ, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարները հաստատուն հաստիք ունենան, հայտարարվում են արտաքին մրցույթներ, որոնց մասնակիցը դառնում է նախարարության աշխատակիցը, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն տալիս է կազմակերպել ներքին մրցույթ, որին կարող է մասնակցել նախարարության աշխատակիցը ու հաստատվել իր հաստիքում:
«Ժողովուրդի» աղբյուրները փոխանցեցին, որ մեխանիզմն այսպիսին է՝ նախարարությունը հայտարարում է այս կամ այն մասնագետի ընդունման արտաքին մրցույթ, բայց մրցույթի արդյունքներով հաստատում նախարարության աշխատակցին: Սա թերևս նախարար Քերոբյանի հերթական ձևական նախաձեռնությունն է՝ ցույց տալու, թե որքան թափանցիկ է աշխատում իր ղեկավարած գերատեսչությունը:
Նկատենք, որ հաճախ արտաքին մրցույթներին գրանցված մասնակիցները, տեսնելով, որ նախարարության աշխատակիցներից որևէ մեկը ևս մասնակցում է դրան, պարզապես չեն ներկայանում մրցույթին:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում
14 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Վահան Քերոբյան | Կառուցվածքային փոփոխություն
Դիտել նաև
Տնտեսություն16 03 2022
Հնարավոր է՝ տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել. Վահան Քերոբյան. 24news.am
Հնարավոր է՝ տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գները բարձրացրել. Վահան Քերոբյան. 24news.am
Մեծ քանակությամբ ապրանքներ գնող մարդիկ պետք է մտածեն, եթե ապրանքների պակաս կա, ինքը պետք է ուտի՞, կողքինը՝ չուտի՞, նման վարքագիծը վիճակն ավելի է վատացնում․ նախարար
Տնտեսություն11 03 2022


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ