«Արաբատը» Անթալիա գնացել էր իմանար՝ Մևլութը թեյ խմելիս նաբաթ շաքարը կծո՞ւմ է, թե՞ լեզվի տակ է դնում․ ակցայի մասնակից
Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու թրքահպատակ, թրքահաճո, թուրքադրբեջանական շահերը սպասարկող իշխանությունների դեմ։ Մենք եկել ենք Արաբաթին (նկատի ունի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին-խմբ) հիշեցնելու, ասելու, որ ինքը որևէ բարոյական իրավունք չունի խոսել հայ ժողովրդի, հայ հասարակության անունից:
Հայաստան անկախության հռչակագիրը Հայաստանի հիմնարար փաստաթղթերից մեկն է, որտեղ 11-րդ կտում հստակ նշված է, որ ՀՀ-ն անկախություն ստանալուց ի վեր հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»:
Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման արշավը Սփյուռքի բեռն է, իրենք դրա հետ կապ չունեն:
«Հասկանալի է դառնում, որ ուզում են ձեռքները լվանալ եւ դրանով իսկ արդեն թուրքական առաջին նախապայմանը տեղի է ունեցել:
Մարտի 10-12-ին Թուրքիայում դիվանագիտական ֆորումին գնացել էին՝ ի՞նչ անեին: Արաբաթը գնացել էր իմանար, թե Մեվլութը թեյ խմելուց շաքարը կծում է, թե լեզվի տակ է դնում, այն պարագայում, երբ Թուրքիան ասում է՝ գնացեք, Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները կարգավորեք, եւ թե մեզ, թե Ադրբեջանի հետ այդ կարգավորման մեջ երրորդ կողմեր չպետք է լինեն: Միջազգային հանրությանը նկատի ունեն, եւ իրենց պետք էհիշեցնենք, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը դեռ գործում է: Այս տեսանկյունից ՄԽ համանախագահ երկրները չեն կարող կարգավորման փաթեթներ առաջարկել հայ-ադրբեջանական գործընթացում, եւ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները Արցախը հանձնում են Ադրբեջանին:
Արդեն ԱԺ-ից, կառավարությունից կարծիքներ են հնչում, որ այո, ինչու ոչ, կարող ենք դիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում: Հաջորդ քայլը լինելու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որից հետո ռուսական ռազմաբազան կարող է ՀՀ-ում չլինել, որովհետեւ Թուրքիայի հետ կարգավորված հարաբերություններ ունենք: Դրա ավարտը կլինի այն, որ մենք կդառնանք թուրքերի նոքյարը»:
Նշենք, որ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա