Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա «Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ Մակրոնը ժամանել է Սիրիա Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետ Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերը Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումՌուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել էԴոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառՄակրոնը ժամանել է ՍիրիաՄարդու իրավունքների պաշտպանի անկախությանը որևէ միջամտություն անթույլատրելի է. ՄԻՊ-ը հանդիպել է ԵՄ օմբուդսման Թերեզա Անժինյուի հետՆերկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխություններըԳ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգիՀայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները․ ՄԱԿ-ում շեշտվել է Հայաստանի առաջատար դերըԳագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգիԱրմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներումԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել ենԳեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում քառապատկվել էՍևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով «Ազատության տարաներ». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստելՍպասվում է կարճատեւ անձրեւՀայաստանի համայնքների միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանըԱյս գիշեր եւս Ուկրաինան եւ Ռուսաստանը հարվածել են իրարԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՖրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le ParisienՎահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակիցԱնկարան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Թրամփը Թուրքիա է մեկնում ​​«նվերների տոպրակով»Պապոյանը և ՌԴ առևտրի նախարարը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումներըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանինԲրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԸնտրակաշառք բաժանողները կեղտոտ խաղ են խաղում. ճիշտ այնպես, ինչպես խաղում էր ՊարագվայըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր
Հայաստան

Վարդան Արամյան. Որոշ հնարավորություններ մասամբ կարող են փոխհատուցել բացասական հետեւանքները

Ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կիրառվող սահմանափակումները ծանր հարված կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ համաշխարհային առեւտրի հիմնական մասը կատարվում է դոլարով, համաշխարհային ֆինանսական համակարգը կառուցված է դոլարային հոսքերի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Ռուսաստանի ֆինանսաբանկային համակարգի արգելափակումը նշանակում է, որ Ռուսաստանին ցանկանում են կտրել համաշխարհային տնտեսությունից։ Դա, իր հերթին, նշանակում է լուրջ բարդություններ ռուսական շուկայի համար։ Որքան կշարունակվի ռուբլու արժեզրկումը՝ կախված է այն բանից, թե որքան կտեւեն պատժամիջոցները։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ցուցումով որոշակի սահմանափակումներ, այդ թվում ռուսական բանկերի հանդեպ, առայժմ գործելու են մինչեւ մարտի 26-ը։ Արդյո՞ք սահմանափակումները կերկարացվեն մարտի 26-ից հետո։ Արդյո՞ք դրանք կխորացվեն։ Արդյոք՞ կչեղարկվեն։ Վերջին սցենարը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, մոտ է զրոյի։

Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար։ Հայաստանի վրա սա կարող է երկակի ազդեցություն ունենալ։

Նախ՝ բացասական ազդեցություն կունենա առեւտրատնտեսական կապերի մասով (Հայաստանի արտաքին առեւտրի 30 տոկոսը կատարվում է Ռուսաստանի հետ)։ Բացի այդ, կկրճատվեն տրանսֆերտները, տեղի կունենա դրամի արժեզրկում ռուբլու հանդեպ, ինչը բացասաբար կանդրադառնա մեր արտահանողների վրա։ Բարձր գնաճը կհանգեցնի Ռուսաստանում սպառողների գնողունակության նվազման, ինչը կպակասեցնի մեր ապրանքների պահանջարկը։ Սա բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

Միեւնույն ժամանակ, կան որոշակի հնարավորություններ, որոնք որոշ չափով կարող են ծածկել բացասական հետեւանքները։ Բանն այն է, որ այսպիսի իրավիճակներում ֆիզիկական անձինք փորձում են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները։ Սա նշանակում է, որ մարդիկ փորձելու են իրենց դեպոզիտները բերել Հայաստան կամ մեկ այլ հարմար երկիր։ Քանի որ շատ երկրներ տեղափոխվելու հնարավորությունը Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանափակվել է, այդպիսի ուղղություններից մեկը մնում են ԵԱՏՄ-ի երկրները։ Բացի այդ, նրանք իրենց խնայողություններով կարող են անշարժ կամ շարժական գույք ձեռք բերել։

Եթե պատերազմը կարճ ժամկետում ավարտվի եւ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի դեպքում պատժամիջոցները կարող են մեղմվել, ապա այդ դեպքում մենք կարող ենք շահեկան վիճակում հայտնվել, քանի որ փողի կարճաժամկետ ներհոսքը մեր երկիր դրական ազդեցություն կունենա։ Կարեւոր է կարողանալ գրագետ օգտվել ստեղծված հնարավորությունից։ Բայց եթե ամեն բան երկար շարունակվի, ապա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում մեր խնդիրները կարող են խորանալ»,- նշել է Վարդան Արամյանը։