«Լիդս Յունայթեդը» հեռացրեց Մարսելո Բիելսային
Անգլիական «Լիդս Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց արգենտինացի Մարսելո Բիելսային։
«Սա «Լիդս Յունայթեդում» իմ ընդունած ամենաբարդ որոշումն է՝ հաշվի առնելով Մարսելոյի բոլոր հաջողությունները ակումբում։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրեց երեք անհավանական մրցաշրջան։ Նա փոխեց ակումբի մշակույթը եւ հաղորդեց հաղթողի մտածողություն։ Սակայն ես պետք է գործեմ ակումբի շահերին համապատասխան։ Կարծում եմ՝ հիմա անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք թույլ կտան պահպանել տեղը Պրեմիեր լիգայում»,- «Լիդս Յունայթեդի» սեփականատեր Անդրեա Ռադրիցանիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Պրեմիեր լիգայի նախորդ չորս տուրում «Լիդսը» 0։3 հաշվով պարտվել է «Էվերտոնին», 2։4 հաշվով՝ «Մանչեսթեր Յունայթեդին», 0։6 հաշվով՝ «Լիվերպուլին», 0։4 հաշվով՝ «Տոտենհեմին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին