Հարի Քեյն․ Խելահեղ խաղ էր, շատ կարեւոր արդյունք
Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը Անգլիայի չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում։
«Խելահեղ խաղ էր եւ շատ կարեւոր արդյունք։ Մենք շատ աշխատեցինք, երկրորդ խաղակեսում առջեւում էինք 2։1 հաշվով։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես է մրցավարը 11 մետրանոց նշանակում մեր դարպասին։ Պետք է արժանին մատուցել մեր տղաներին, որոնք կարողացան 11 մետրանոցից հետո վերջին րոպեին ստեղծել հնարավորություն, եւ ես խփեցի հաղթական գոլը։
Մենք կարողացանք երեք պարտությունից հետո վերադառնալ ճիշտ հուն։ Մենք շատ լավ խաղացինք, ունենք լուրջ նպատակներ, պետք է պայքարենք լավագույն քառյակում լինելու համար։ Հույս ունեմ, որ այս հաղթանակը խթան կլինի ապագա հաջողությունների համար»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Տոտենհեմը» 23 խաղից հետո 39 միավորով 7-րդ տեղում է, չորրորդ տեղում այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը 25 խաղում վաստակել է 43 միավոր։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին