Որքա՞ն ժամանակ կարող է վարակիչ լինել օմիկրոնով հիվանդ մարդը
Օմիկրոնով հիվանդ մարդն ամենից վարակիչ է առաջին 3 օրը, չէ՞ որ հենց այդ օրերին է վիրուսային բեռբնածությունն ամենաբարձրը։ Բայց որոշ պացիենտներ կարող են վարակիչ լինել նաեւ 10 օր։
«Վիրուսը կենդանի սուբստանց չէ, դա զուտ գենետիկ կոդ է, որը, այսպես ասենք, «ընկած» է պաշտպանիչ թաղանթի արտաքին միջավայրում։ Բազմանալու համար նրան տեր է հարկավոր։ Այն մտնում է առողջ բջիջների մեջ եւ օգտագործելով մեր օրգանիզմի շինանյութը, այսինքն՝ սպիտակուցները, ֆերմենտային համակարգերն ու այլ աղյուսիկները, բազմանում է», «Газете.Ru»-ի հետ զրույցում նշել է բժիշկ Եվգենի Տիմակովը (Ռուսաստան)։
Նրա խոսքով, երբ օմիկրոնը ներթափանցում է օրգանիզմ, սկսում է ակտիվորեն բազմանալ, քանի որ օրգանիզմում դեռեւս դրանից պաշտպանություն չկա (ըստ բազմաթիվ տվյալների՝ հակամարմինները, որոնք մնում են COVID-19-ից կամ նույնիսկ պատվաստումից հետո, չեն պաշտպանում օմիկրոնից)։ Մոտ 3 օր հետո իմունիտետը միացնում է հատուկ պաշտպանական գործառույթներ, ձեւավորում հակամարմիններ եւ սկսում է պայքարել վիրուսի դեմ, ինչը հանգեցնում է վիրուսային բեռնվածության նվազմանը։
«Հենց վիրուսային պիկի ժամանակ էլ մարդը շատ վարակիչ է դառնում։ Որքան ավելի մեծ է վիրուսային բեռնվածությունը, այնքան ավելի շատ վիրուս է անջատվում արտաքին միջավայրում։ Սրանք միմյանց հետ հարաբերակցվող ցուցանիշներ են։ Ընդ որում՝ տարբեր վիրուսներ տարբեր կերպ են պահում իրենց։ Օրինակ, կորոնավիրուսի նախորդ շտամը՝ դելտան, օրգանիզմում բազմանում էր մեկ շաբաթվա ընթացքում։ Իսկ օմիկրոնը, դատելով ամերիկացի գիտնականների գիտական հոդվածից, ամենից վարակիչն է առաջին 3 օրը»,- ասել է մասնագետը։
Ելի հանրային առողջապահության դպրոցի եւ Միրիմուս լաբորատորիայի մասնագետների հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ օրգանիզմի վրա վիրուսային ամենամեծ բեռնվածությունը բաժին է ընկնում առաջին 3 օրերին։ 3 օրից հետո վիրուսային բեռնվածությունը պացիենտների մեծ մասի մոտ սկսել է ընկնել, իսկ վիրուսն օրգանիզմից անհետացել է միջինը 7-9 օրում։
Իհարկե, ոմանք կարող են վտանգ ներկայացնել շրջապատի համար նաեւ վարակվելու 10-րդ օրը։ Բայց 12-րդ օրը պացիենտներից ոչ մեկը դրական թեստ չի ունեցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ