Արցախում ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել են խաղողի այգիները մշակող գյուղացիներին
Ադրբեջանական զինված ուժերն այսօր՝ փետրվարի 16–ին, զենքի սպառնալիքով, վռնդել են Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթ գյուղի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Չեն թողնում մեր բնակիչներին աշխատել, ադրբեջանցիները նրանց սպառնացել են, որ այլեւս չգան այդ տարածքներ։ Այդ պահին ներկա են եղել նաեւ ռուս խաղաղապահները։ Ադրբեջանցիները մեր գյուղացիներին զենքի ազդեցության տակ վռնդել են այգիներից, բայց կրակոց չի եղել»,– ասաց Զորիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ այդ մասին տեղեկացրել է վերադաս մարմիններին։
Նրա խոսքով՝ այդ այգիներում աշխատում են ոչ միայն Խրամորթի բնակիչները, այլեւ հարեւան գյուղի բնակիչները։
«Գյուղացիները անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, հիմա ստացվում է, որ նրանք զրկված են իրենց եկամտի աղբյուրից»,– ասաց Խրամորթ գյուղի ղեկավարը։
Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետեւի անվադողը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը