Անչելոտի․ Բեյլը ստացավ հնարավորություն եւ լավ դրսեւորեց իրեն
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի մասին, որը 2021թ․ օգոստոսից հետո առաջին անգամ փետրվարի 12-ին մասնակցել է Արքայական թիմի խաղին։ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» 0։0 հաշվով է խաղացել «Վիլյառեալի» հետ։
«Բեյլը ստացավ հնարավորություն եւ լավ դրսեւորեց իրեն, կարող էր գոլ խփել։ Նա սրություն հաղորդեց մեր հարձակմանը։
ՊՍԺ-ի դեմ առաջիկա խաղին Բեյլի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չունեմ։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա օրերին։ Հույս ունեմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ կլինեն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին Փարիզում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին