Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, այլ հակառակ քայլերն է անում։ Երեկ նա մի հրամանով ազատել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, մեկ այլ հրամանով իրեն խորհրդական է նշանակել՝ նույն գծով։
Նշենք, որ նախարարից դժգոհություններ ունեին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, եւ այս ազատումը տեղավորվում է քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի ու այն խոստման շրջանակներում, որ կառավարությունն առաջիկայում կհամալրեն ապակուսակցական մասնագետներով։ Նոր նախարար է նշանակվել թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Սակայն շատերի մոտ հարց է ծագել՝ եթե նախագահը գոհ չէ նախկինի գործունեությունից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակել։ Պատասխանը մեկն է՝ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել յուրայիններին, մեծացնել թշնամիների բանակը, իսկ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական պլաններ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա