Վահան Բիչախչյանի առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում
Ձմեռային դադարից հետո վերսկսել է ֆուտբոլի Լեհաստանի առաջնությունը։ 20-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվել է «Պյաստին» եւ հաղթել է 2։0 հաշվով։ Լեհաստանի առաջնությունում նորամուտը գոլով է նշել «Պոգոնի» նորեկ Վահան Բիչախչյանը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին եւ աչքի է ընկել 82-րդ րոպեին։
«Պոգոնը» 40 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լեխից» հետ է 1 միավոր։
What a way to make a debut