Մոյես․ Հենց հիմա Ռայսը Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է
Անգլիական «Վեստ Հեմի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը գնահատել է իր ղեկավարած թիմի 23-ամյա անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսին, որին ձեռք բերելու ցանկություն ունեն «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»։
«Ռայսի նման խաղացողները շատ չեն։ Նրա տարիքը թույլ է տալիս առաջադիմել։ Նա ունի մեծ ներուժ։ Ռայսն առանձնահատուկ խաղացող է, հենց հիմա Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է։
Ամռանն արդեն ասել եմ, որ Ռայսին գնահատում եմ 100 միլիոն եվրո։ Այն ժամանակ ցանկացողները բաց թողեցին ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունը»,- Մոյեսի խոսքը մեջբերում է Football London-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը «Վեստ Հեմի» հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 70 միլիոն ֆունտ ստերլինգ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ