Վենեսուելայի հավաքականի եւս մեկ խաղացող համալրեց «Փյունիկը»
«Փյունիկին» է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։
Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:
Վենեսուելացի ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017-ից:
Ռենսո Սամբրանոն Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, անցկացրել է 5 հանդիպում:
Նա այս օրերին գտնվում էր Վենեսուելայի հավաքականի տրամադրության տակ, սակայն թեթև վնասվածքի պատճառով դուրս է մնացել ընդհանուր հայտացուցակից և «Փյունիկին» է միացել հավաքականի ճամբարից։
Այս շաբաթ «Փյունիկին» էր միացել նաեւ 29-ամյա եզրային պաշտպան Ալեքսանդեր Գոնսալեսը, որը 58 խաղ է անցկացրել Վենեսուելայի հավաքականում, խփել 1 գոլ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին