«Բարսելոնայի» նախկին նախագահ․ Մբապեն արդեն կնքել է պայմանագիրը «Ռեալի» հետ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը վստահություն է հայտնել, որ Մադրիդի «Ռեալն» արդեն պայմանագիր է կնքել փարիզյան ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
«Ցանկանում եմ ձեզ բացառիկ նորություն հայտնել։ Կիլիան Մբապեն արդեն կնքել է պայմանագիրը «Ռեալի» հետ։ Ես լավ եմ ճանաչում Ֆլորենտինո Պերեսին»,- Ժոսան Գասպարի խոսքը մեջբերում է Marca-ն։
Գերմանական Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արքայական ակումբը եւ 23-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են նախնական պայմանագիր։ Մբապեն «Ռեալում» կստանա տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո, սակայն «Ռեալին» կմիանա անվճար։ ՊՍԺ-ի հետ Մբապեի պայմանագիրը կավարտվի հունիսին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին