Դադիվանքում 9 ամիս անց ուխտագնացությունները վերականգնված չեն
Դադիվանքում ուխտագնացությունները չեն վերականգնվել, բայց մեր եկեղեցականներն այնտեղ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Հինգ հոգեւորական ունեմ այնտեղ, որոնք իրենց ծառայությունն են մատուցում։ Երբ ուխտավորների մուտքն արգելված չէր, նրանք ամիսը մի անգամ այցելում էին Դադիվանք։ Դա հոգեւորականների, ուխտավորների համար հոգեւոր լիցքավորում ստանալու լավագույն միջոցներից է։ Ցավոք, այսօր այնտեղ միայն մեր հոգեւորականներ են, որոնք իրենց սպասավորության մեջ են, կատարում են իրենց ժամերգությունները, պատարագները։ Այսպես ասած՝ աղոթական վիճակ է։ Նրանք աշխատում են իրենց գիտական աշխատանքների վրա, գրքեր, հոդվածներ են գրում, օգտակար աշխատանք են կատարում եւ շփվում խաղաղապահների հետ, մեզ հետ էլ՝ հեռախոսով, ոգեւորում ենք, զորակցություն հայտնում։ Սա է ընդհանուր մթնոլորտը»,– ասաց Սրբազան Հայրը։
Նշենք, որ հայ ուխտավորները մայիսից չեն կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում էին Դադիվանք, բայց հետզհետե ադրբեջանցիները դժվարեցրեցին հայ ուխտավորների մուտքը Դադիվանք։ 2021թ.–ի հոկտեմբերին, Մոսկվայում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն հանդիպել էր Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ բարձրաձայնել հայ հոգեւորականների ու հավատացյալների այցերը Դադիդավանք վերսկսելու հարցի շուրջ։ Ուխտագնացությունների վերականգնման շուրջ եռակողմ բանակցություններ էին ընթանում, սակայն այդ հանդիպումից երեք ամիս անց էլ հայ ուխտավորները չեն կարող այցելել Դադիվանք։
Արցախի թեմի առաջնորդն այս ընթացքում բազմիցս է այդ հարցը բարձրաձայնել թե՛ տեղական իշխանությունների, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարի եւ նրանց հոգեւորականի հետ զրույցներում։
«Տարբեր առիթներով միշտ խոսում ենք այդ թեմայի շուրջ, բայց գիտեք՝ ում հետ գործ ունենք, եւ մինչեւ ուր է հասնում մեր բարձրաձայնած հարցերը։ Առայժմ որեւէ մեկը չի կարողանում լուրջ եւ վերջնական պատասխան տալ։ Միայն ասում են, որ վերեւներից է հարցը լուծվում, բայց թե էդ վերեւներն ուր են՝ չգիտեմ»,– հավելեց Արցախի թեմի առաջնորդը։
Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանական համալիրներից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որը 2020թ.–ի նոյեմբերի 9–ի հայտարարությունից հետո, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը հայկական վանքի հարեւանությամբ է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը