Ճապոնիան 2022թ. կպատրաստվի աշխարհում առաջին փայտե արբանյակի արձակմանը
Ճապոնացի մասնագետներն այս տարվա սկզբին կսկսեն աշխարհում առաջին փայտե արբանյակի արձակմանը պատրաստվելու տեխնիկական փորձարկումները, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Ըստ նախնական պլանի՝ փետրվարին Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության (JAXA) աստղագնաց Տակաո Դոին Միջազգային տիեզերակայանում հետազոտական մոդուլի վրա կամրացնի փայտի նմուշներ՝ դրանց հատկություններն ու ամրությունը բաց տիեզերքի պայմաններում ուսումնասիրելու համար։
Փորձարկման համար ընտրվել են մագնոլիան, յամաձակուրա սակուրայի լեռնային տարատեսակը, ինչպես նաեւ քարե կաղնին։ Այս փայտատեսակներից պատրաստված վահանակները բաց տիեզերքում կանցկացնեն ինն ամիս, ինչից հետո գիտնականները վերջնական եզրակացություն կանեն այն մասին, թե որ նյութն է ավելի հարմար արբանյակի կառուցման համար։
Սարքն ինքը նախատեսվում է կառուցել ոչ մեծ՝ 10 սմ եզրագիծ ունեցող խորանարդի ձեւով։ Դրսից նրա վրա կտեղադրեն արեւային տարրեր, իսկ մնացած անհրաժեշտ էլեկտրոնային սարքավորումները, ներառյալ անտենան, կտեղադրեն ներսում։ Արբանյակի ստեղծմամբ զբաղվում են Կիոտոյի համալսարանի եւ Sumitomo Forestry ընկերության մասնագետները՝ JAXA-ի աջակցությամբ։
Արբանյակը նախատեսվում է արձակել 2023թ.։ Ճապոնացի գիտնականների թիմը կարծում է, որ այս փորձարկումը կկարողանա ապացուցել, որ փայտը հարմար է որպես էկոլոգիապես մաքուր նյութ տիեզերական սարքերի արտադրության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ