Ժորժե Մենդեշ․ Ռոնալդուն շատ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է լուրերը, թե պորտուգալացի հարձակվողը դժգոհ է իր վիճակից մանչեսթերյան ակումբում եւ ցանկանում է հեռանալ։
«Ռոնալդուն շատ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա կշարունակի հաջող մրցելույթները, ինչպես միշտ իր կարիերայում։ Վստահ եմ, որ նրա համար այս մրցաշրջանը գերազանց կդասավորվի»,- Մենդեշի խոսքը մեջբերում է Sky Sports Italia-ն։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 15 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին