Դանի Ալվես․ Հույս ունեմ, որ Մեսին կվերադառնա, եւ մենք դեռ կխաղանք միասին
«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հույս է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կվերադառնա կատալոնական ակումբ։
«Ակումբի համար ցավալի էր Մեսիի հեռանալը։ Ես դեմ էի Լեոյի տեղափոխությանը, նա լեգենդ է, բայց «Բարսելոնան» ծանր ժամանակներ էր ապրում, բարդ էր նրան պահելը։
Ցավոք, ամեն ինչ դասավորվեց մեր ցանկություններին հակառակ, բայց ես հույս ունեմ, որ Լեոն կվերադառնա, եւ մենք դեռ կխաղանք միասին»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Այս տարվա օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակում ՊՍԺ-ին միացած Մեսին բոլոր մրցաշարերում փարիզյան ակումբի հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին