Գվարդիոլա․ Դեկտեմբերին չեմպիոն չեն դառնում, դեռ պարտություն կունենանք
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո 8 միավորի առավելությունը երկրորդ տեղում ընթացող «Չելսիի» նկատմամբ։
«Դեռ 54 միավոր է վիճարկվելու։ Դեկտեմբերին չեմպիոն չեն դառնում, դեռ պարտություն կունենանք։ Առջեւում «Արսենալի», «Չելսիի», «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպումներ են։ «Լիվերպուլն» էլ մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
2021-ին Պրեմիեր լիգայում մեր 36 հաղթանակը նշանակում է, որ հրաշալի տարի էր։ Մենք նվաճեցինք չեմպիոնի տիտղոսը, Անգլիական լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգայում հասանք եզրափակիչ։ Սա մեծ հաջողություն է»,- ամփոփել է Գվարդիոլան, փոխանցում է ESPN-ը։
Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հունվարի 1-ին կհյուրընկալվի «Արսենալին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին