Ասկերանի 50-ամյա բնակիչը մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը