Միջերկրածովյան դիետան կարող է օգտակար լինել COVID-19-ի դեմ
Միջերկրածովյան դիետան կարող է նվազեցնել ծանր COVID-19-ի զարգացման ռիսկը։ Դա պարզել են Magna Græcia համալսարանի իտալացի գիտնականները։ Նրանց հետազոտության մասին հաղորդվում է Medicina ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են միջերկրածովյան սննդակարգի հնարավոր ազդեցությունը կորոնավիրուսային վարակի զարգացման ռիսկի վրա։ Հայտնի է, որ Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի եւ այլ երկրների բնակիչների կողմից ավանդաբար օգտագործվող մթերքները կապված են ընդհանուր մահացության, քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։
Միջերկրածովյան սննդակարգը մի շարք վիտամիններ, հանքանյութեր, ճարպաթթուներ եւ ֆիտոքիմիկատներ է պարունակում, որոնք պոտենցիալ հակակորոնավիրուսային ակտիվություն ունեն: Առողջ ուտելու սովորություններն ազդում են բորբոքման եւ իմունային համակարգի վրա եւ կարող են պաշտպանիչ ազդեցություն ունենալ SARS-CoV-2 կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սուր շնչառական համախտանիշի դեմ:
Հիշեցնենք, որ միջերկրածովյան սննդակարգը բանջարեղենի, մրգերի, ընկույզների, լոբազգիների (ոլոռ, լոբի եւ ոսպ), չզտված ձիթապտղի յուղ եւ մեծ քանակությամբ ձուկ է ներառում: Նման դիետան գրեթե բացառում է հագեցված ճարպեր պարունակող մթերքները, մասնավորապես՝ կաթնամթերքը, միսը եւ թռչնամիսը։ Միջերկրածովյան սննդակարգում հաճախ ընդգրկված է նաեւ գինու չափավոր օգտագործումը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...