Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Խմբագրի սյունակ

Արթուր Ալեքսանյան. Տպավորություն էր, որ աշխարհի առաջնությունում բոլորը դուրս են գալիս մրցագորգ ինձ վնասելու նպատակով

Կանգ չեմ առնելու, զգում եմ, որ դեռ կարող եմ մեծ հաղթանակների հասնել եւ իմ ժողովրդին ուրախացնել հաղթանակներով։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նա 2012, 2013, 2014 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 2014 թվականին առաջին անգամ Տաշքենդում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2015-ին հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն, 2016-ին՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ այս տարվա օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։

Արթուր, շնորհավորում եմ աշխարհի եռակի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Բա՞րդ տրվեց այս չեմպիոնությունը։

Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ կարողացա այս աշխարհի առաջնությունում եւս իմ ազգին ուրախացնել։ Իսկապես բարդ է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալը։ Սա երկարատեւ դժվար աշխատանքի արդյունք է։ Աշխարհի առաջնության երրորդ ոսկե մեդալը բարդ տրվեց։ Ամեն չեմպիոնություն բարդ է տրվում։ Անհնար է հասնել հաղթանակի հեշտությամբ։ Պարզապես պետք է ճիշտ մարզվել ու առաջ շարժվել։

5 գոտեմարտերում էլ տպավորիչ հաղթանակներ ունեցար խոշոր հաշիվներով։ Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին։

Այո, այս առաջնությունում իմ հաղթանակները տպավորիչ էին։ Մրցակիցներս ուժեղ էին։ Որեւէ մեկին չեմ առանձնացնի, բոլորն էլ լավ պատրաստված եւ արժանի մրցակիցներ էին։

1/16 գոտեմարտում իրանցի մրցակցին նկատողություն արեցիր։ Ի՞նչը քեզ զայրացրեց։

1/16 եզրափակիչում 3։1 հաշվով հաղթեցի իրանցի Սալեհիզադեին։ Նա անընդհատ ինձ գլխով հարվածում էր, որն ըմբշամարտում անթույլատրելի է։ Այդ պատճառով զայրացա եւ նրան ինքս նկատողություն արեցի։

1/8 եզրափակիչում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկն էլ էր հարվածում գլխիդ։

Այս առաջնությունում, այնպիսի տպավորություն էր, որ բոլորը դուրս էին եկել մրցագորգ մի նպատակով՝ ինձ վնասվածք հասցնելու։ Նույնը եւ ամերիկացին, անդադար հարվածում էր գլխիս եւ այդկերպ փորձում էր ուշադրությունս շեղել։ Բայց նրան ես պարտության մատնեցի 10։1 հաշվով։

Թերեւս ամենահետաքրքիր գոտեմարտդ քառորդ եզրափակիչում էր վրացի Ռեւազ Նադարեիշվիլի հետ։ Մրցակիցներիցդ ամենաշատը Ռեւազին կարծես չհամակարպվեց իր պատրության հետ, նույնիսկ հարվածեց ինքն իրեն։ Ի՞նչ կասես վրացի ըմբիշի մասին։

Վրացու հետ գոտեմարտս իսկապես հետաքրքիր ստացվեց։ Կարող եմ ասել, որ 6 րոպեի ընթացքում Ռեւազն ընդհանրապես հնարք չկատարեց, նույնիսկ հնարքի նախաձեռնություն չարեց, տեղից չշարժվեց։ Ես էի անդադար փորձում հնարքի գնալ, միավոր վերցնել։ Ու հենց իմ հնարքի ժամանակ սխալ թույլ տվեցի, որից վրացի ըմբիշն օգտվեց։ Բայց դրանից հետո ճնշումն ավելացրեցի ու 4 միավորի հնարք կատարեցի։

Ես նույնպես նկատեցի նրա՝ ինքն իրեն հարվածելը, բայց չեմ կարող ասել, թե ինչու իրեն հարվածեց, երեւի հույս ուներ, որ 6 րոպեում ոչինչ չանելով կարող էր հաղթանակի հասնել։

Կիսաեզրափակիչն ավարտեցիր 58 վայրկյանում։ Ինչպե՞ս ստացվեց։ Մրցակի՞ցդ էր թույլ, թե՞ հնարքը շատ հաջող ստացվեց։

Մրցակիցս շատ ուժեղ ըմբիշ էր, աշխարհի մրցանակակիր։ Բայց 58 վայրկյանում ստացվեց, քանի որ ուզբեկ ըմբիշը հայտնվեց այնպիսի դրությունում, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում, այդ պատճառով այդքան արագ ավարտվեց կիսաեզրափակիչը։

Եզրափակչում եւս վստահ էիր։ Իսկ մրցակիցդ չնայած ռուս չէր ազգությամբ, բայց ներկայացնում էր Ռուսաստանը։ Մտավախություն ունեի՞ր, որ գորգի մրցավարը կողմնապահություն կանի, ինչպես միշտ է լինում։

Այո, եզրափակիչում վստահ էի, բայց գիտակցում էի, որ չպետք է թույլ տամ՝ հավասար պայքար գնա։ Երբ հաշիվը 2։1 էր, ես դեռ անհանգիստ էի. հասկանում էի, որ ինձ եւս մեկ միավոր է պետք ու վստահ գնացի եւս մեկ հնարքի, միավոր վերցրեցի։ Իսկ 3։1 հաշիվը եզրափակիչում արդեն լուրջ առավելություն է եւ մրցավարները ոչինչ անել չէին կարող։

Արթուր, աշխարհի առաջնությունում դու պայքարեցիր ծնկի վնասվածքով։ Չխանգարե՞ց վնասվածքդ քեզ։

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից հետո շատ վնասվածքներ ստացա, որոնք ինձ շատ խանգարեցին։ 2-3 մրցաշար բաց թողեցի։ Այս աշխարհի առաջնությունում էլ մասնակցեցի վնասվածքով։ Ցավեր ունեի ծնկի հատվածում։ Բայց շատ կարեւոր է, որ հաղթահարեցի այդ ցավերն ու վնասվածնքները եւ երրորդ անգամ դարձա աշխարհի չեմպիոն։

Փարիզում երկրպագուների պակաս, կարծես, չունեիր տրիբունաներում։ Գոտեմարտերիդ ընթացքում հանդիսատեսն ակտիվ վանկարկումներով աջակցում էր քեզ։ Ի՞նչ է տալիս քեզ տրիբունաներից եկող աջակցությունը։ Գոտեմարտերիդ ընթացքում զգո՞ւմ ես երկրպագուների աջակցությունը։

Փարիզում շատ հայեր կային, բոլորը եկել էին մեր թիմին երկրպագելու։ Այնքան շատ էին հայերն այնտեղ, որ թվում էր՝ Հայաստանում լինեինք։ Գոտեմարտերիս ընթացքում լսում էի, որ անունս էին բացականչում, զգում էի նրանց աջակցությունը։

Շատ շնորհակալ եմ այնտեղի բոլոր հայերին։ Շատ կարեւոր է մարզիկի համար մրցաշարերում տրիբունաներում այդքան մեծ երկրպագուների բանակ ունենալը, մասնավորապես, երբ Հայաստանից դուրս ես։

Արթուր, գոտեմարտերդ անցկացրեցիր փոփոխված կանոններով։ Չնայած, արդեն 2018-ի հունվարից պարտեր դրությունը վերադառնում է։ Քեզ համար ի՞նչ կարեւորություն ունի պարտեր դրությունը։

Վերջին ժամանակներում հունահռոմեական ըմբշամարտում կանոնները շատ են փոխվում։ Իհարկե, լավ է, որ պարտեր դրությունը վերադառնում է. կարծում եմ՝ պարտերն ավելի է գեղեցկացնում եւ դիտարժան դարձնում ըմբշամարտը։ Բացի այդ, պարտեր դրության առկայության դեպքում ուժեղ ըմբիշներն ավելի լավ են կարողանում իրենց որակները ցույց տալ։ Ես առանձնապես չնեղվեցի պարտեր դրության բացակայությունից, քանի որ մենք այնպիսի բարձր որակներով օժտված մարզիչներ ունենք, որ կարճ ժամանակահատվածում կարողանում ենք յուրաքանչյուր կանոններով էլ գոտեմարտել։

Դու նվաճել ես սպորտի բոլոր հնարավոր մեդալները՝ օլիմպիական ոսկին, աշխարհի չեմպիոնի ոսկին արդեն երեք անգամ, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նույնպես երեք անգամ։ Ո՞րն է քո հաջողության գաղտնիքը։

Չգիտեմ. երեւի կանգ չառնելը... Ճիշտ է, նվաճել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, բայց կանգ չեմ առնելու... Զգում եմ, որ կարող եմ, ցանկանում եմ նոր հաղթանակների հասնել, շարունակել պատմություն կերտել, Հայաստանի պատիվը միշտ բարձր պահել եւ ամենակարեւորն իմ ազգին իմ հաղթանակներով ուրախացնել։

Արթուր, մեկ տարի առաջ օգոստոսին նվաճեցիր օլիմպիական ոսկին։ Եվ մեկ տարի անց նույն ամսում քեզ հաջողվեց երրորդ անգամ նվաճել աշխարհի ոսկին։ Գուցե, օգոստոսը քո հաջողությունների ամի՞սն է։

Օլիմպիական խաղերից անցել է արդեն մեկ տարի, բայց հիշողություններս այնքան թարմ են, կարծես՝ մեկ ամիս առաջ եղած լիներ։ Ու մեկ տարի անց ես դարձա աշխարհի եռակի չեմպիոն։ Այս բարձր նվաճումները գուցե նույն ամսում տեղի ունեցան, բայց հաջողություններս չեմ կապի այդ ամսվա հետ, այլ երեւի այս տարիները իմ սպորտային հաջողությունների տարիներն էին։

Օդանավակայանում մեծ շուքով չեմպիոններին դիմավորելն արդեն ավանդույթ է դարձել։ Յուրաքանչյուր հաղթանակից հետո անհամբե՞ր ես հայրենիք վերադառնալուդ։

Միշտ հաղթանակներից հետո սպասում եմ, թե երբ պետք է վերադառնամ հայրենիք։ Շատ հաճելի է, երբ օդանավակայանում այդքան շատ մարդիկ են գալիս քեզ դիմավորելու։ Սիրում եմ այդ աժիոտաժը։

Արթուր, յուրաքանչյուր մրցումից արդեն բոլորը սպասում են քո հերթական հաղթանակին, հերթական ոսկուն: Դա քեզ ավելի չի՞ պարտավորեցնում, չձախողվելու լարվածություն չի՞ առաջացնում։

Պարտավորեցնող է, այն էլ շատ։ Լարվածությունն ավելի է մեծանում, երբ քեզանից շատերն են ոսկե մեդալ սպասում, փորձում ես ոչ մեկին հուսախաբ չանել, զգում ես, որ քո հաղթանակով ուրախանում է մի ամբողջ աղգ ու անում ես հնարավորը, որ ոսկե մեդալով վերադառնաս հայրենիք։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport