Դավիդ Ալաբան 8-րդ անգամ ճանաչվեց Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալի» եւ Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է 2021թ․ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկությանը մասնակցել են Ավստրիայի առաջնության ակումբների գլխավոր մարզիչները, հաղորդում է apa.at-ը։
Ալաբան լավագույն եռյակում հետ է թողել ավստրիական «Զալցբուրգի» գերմանացի հարձակվող Քարի Ադեյեմիին եւ գերմանական «Հոֆենհայմի» ավստրիացի կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտներին։
Ալաբան 8-րդ անգամ է ճանաչվում Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում նա Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա