Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը
Քաղաքականություն

Գանզերյան սինդրոմի դրսեւորում հետպատերազմյան Հայաստանում

Վարդգես Դավթյան


1898 թվականին գերմանացի ոչ շատ հայտնի մի հոգեբույժ Զիգբերտ Գանզեր անունով, որոշ կալանավորների մոտ նկարագրեց հոգեվիճակի տիպական փոփոխություն, հիվանդագին վիճակ, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց: Հոգեախտաբանական այդ ֆենոմենը հետագայում անվանակոչեցին ի պատիվ հեղինակի:

Մեկուսարանում գտնվող անձի մոտ ի հայտ է գալիս գիտակցության յուրահատուկ մթագնում (ոչ կոպիտ խանգարում), որի ժամանակ նա սկսում է իրականությունն ընկալել ոչ թե լրիվ ծավալով, այլ, մի տեսակ, կիսատ-ծուլորեն, ,,մոտավորապես,,. նույն կերպ էլ մտածում է և վերաբերվում շրջապատին: Հարցնում են - ինչ կանի 5+3, պատասխանում է - 11 (հաճախ մատների օգնությանը դիմելով) կամ առաջարկում են լուցկին վառել, տուփը վերցնում է, լուցկու չոփ հանում, ապա փորձում վառել չոփի հակառակ կողմը տուփին քսելով:

Կամ էլ տեսնում ես - շրջապատի մարդկանց (բանտի անձնակազմին) դիմում է, ասելով - ,,քեռի,, կամ ,,մորաքույր,, , ու մերթ տեսնում ես մանկան նման ձի-ձի է խաղում, կանայք էլ լաթերից տիկնիկ են սարքում, սրտառուչ խնամում: Թվում է, թե նման վարքագիծը ուղղված է լինում շրջապատի մոտ իր անձի հանդեպ խղճահարություն կամ կարեկցանք առաջացնելուն, որ իրեն խնայեն, մեղմ վարվեն և այլն: Գանզերը նկատում էր, որ այս հոգեվիճակը ինքնաբերաբար վերանում է, երբ անհատը դուրս է գալիս մեկուսարանից կամ էլ դատավճիռը լինում է ավելի մեղմ:

Հետագայում հոգեբույժները և սոցիալական հոգեբանները ընդլայնեցին Գանզերյան սինդրոմի շրջանակը, համարելով, որ այն բնորոշ է ոչ միայն կալանավորված անհատին, այլ նաև մարդկանց խմբերին և նույնիսկ հանրային գիտակցությանը և վարքագծին, եթե տվյալ խումբը կամ հանրությունը հայտնվում են սպառնալի շրջափակման մեջ կամ ձգձգվող սթրեսային իրադրություններում, ինչ-որ կոլեկտիվ պատասխանատվության հարկադրանքին հանդիման և այլն:

Ես հիշում եմ մի դրվագ, երբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ մարդիկ փորում էին փլատակները իրենց երեխաներին գտնելու հույսով, ապա ինչ-որ տիկնիկ էին գտել, գործը թողել կիսատ և քաշքշում էին այդ տիկնիկն իրար մեջ, ամեն մեկն ասում էր, որ դա իր երեխայի խաղալիքն է: 

Հիշեցի նաև, երբ երկրի հեղափոխական ղեկավարը ինչ-որ գրչի պատմություն էր անում, հանրության ուշադրությունը սևեռելով դրա վրա - օրեր շարունակ: Գանզերյան ֆենոմենի տարրեր կան նաև այսօրվա մեր քաղաքական գիտակցության և վարքի մեջ. սկսած այն խեղճ պատկերացումից, թե Թուրքիո բանագնացի մոտ ,,մի մատ ջահելի,, ուղարկելով, հնարավոր է նրա ,,ներողամտությունը շահել,, (որ մեզ սրի չտան), և ընդհանրապես, այս բովանդակ անփույթ անհոգությունը, հարցերը ֆրագմենտար հասկանալը, դրանց ,,մոտավորապես,, պատասխանելը և այլն, վկայում են, որ մեր հասարակությունը հայտնվել է լուրջ ապակողմնորոշման և դեռեալիզացիայի վիճակում:

Միակ մխիթարությունն այն է, որ այս բոլոր տարօրինակությունները կվերանան իսկույն, երբ երկիրը դուրս գա հարկադիր մեկուսացվածության վիճակից: