«Ռոստովի» ֆուտբոլիստները 4 ամիս աշխատավարձ չեն ստացել
Ռուսական «Ռոստովի» ֆուտբոլիստներն արդեն չորս ամիս աշխատավարձ չեն ստացել, հաղորդում է ռուսական «Матч ТВ»-ն։
Նշվում է, որ 2019 թվականից ակումբում պարբերաբար ամիսներով աշխատավարձի վճարման ուշացումներ են լինում։
Ռուսաստանի առաջնության 18 տուրից հետո «Ռոստովը» 18 միավորով 14-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ «Ռոստովում» է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։