«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Ժորդան Վերետուին
Իտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆրանսիացի կինտրոնական կիսապաշտպան Ժորդան Վերետուին, հաղորդում է Goal.com-ը։
Հունվարին ֆուտբոլիստի գործակալը ակումբի ղեկավարության հետ կքննարկի նոր պայմանները։ Հռոմեական ակումբը մտադիր է Վերետուին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում Վերետուն «Ռոմայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Վերետուի տրանսֆերային արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո։ Նա 2020թ․ աշնանն է միացել «Ռոմային», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Նա հանդես է եկել նաեւ «Ֆիորենտինայում», «Սենթ Էթյենում», «Աստոն Վիլայում» եւ «Նանտում»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա