Տուխել․ Մեկնարկային կազմի կարեւոր խաղացողներ էին բացակայում, բայց չենք արդարանա դրանով
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է Անգլիայի առաջնության 17-րդ տուրի տնային հանդիպումը Լիվերպուլի «Էվերտոնի» դեմ։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
«Զայրացնում է, որ դարձյալ թույլ տվեցինք մրցակցին հավասարեցնել հաշիվը։ Մենք տեսնում ենք, թե ինչքան ջանք ենք գործադրում եւ բազմաթիվ պահեր ստեղծում մեկ գոլ խփելու համար, իսկ մրցակիցը մեկ հնարավորությունը վերածում է գոլի։ Հրաշալի գոլային պահեր բաց թողեցինք առաջին խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում չկարողացանք անդադար խաղալ անհրաժեշտ ռիթմով։ Մենք հաղթում էինք, սակայն բաց թողեցինք առավելությունը մեկ տուգանային հարվածից հետո։
Ֆուտբոլում հազվադեպ է ամեն ինչ կախված լինում մեկ գործոնից, բայց բաց թողած, չիրացրած պահերը միավորներ կորցնելու կարեւոր պատճառ են։ Կրակի հետ էինք խաղում, թեեւ կարող էինք երկու-երեք գոլի առավելություն ունենալ։
Հասկանալի է, որ մեկնարկային կազմի կարեւոր խաղացողներ էին բացակայում, բայց մենք չենք արդարանա դրանով»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Չելսիի» հարձակվողներ Ռոմելու Լուկակուն ու Տիմո Վերները, վնասվածք ունեցող պաշտպան Բեն Չիլուելը, կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին վարակվել են կորոնավիրուսով։ Կիսապաշտպան Կայ Հավերցի ինքնազգացողությունը վատ է, նա բժիշկների հսկողության տակ է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում