Չավին դեմ է Պոգբայի տեղափոխությանը «Բարսելոնա»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի տեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը։
28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հնարավոր տրանսֆերը քննարկել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ, սակայն տրանսֆերին դեմ է թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավին, որը կիսապաշտպանության ուժեղացման շտապ անհրաժեշտություն չի տեսնում։ Նրան հարկավոր է հարձակվող։
Բացի այդ Պոգբայի բարձր աշխատավարձն ու գործակալի մեծ միջնորդավճարը «Բարսելոնայի» այսօրվա ծանր ֆինանսական վիճակի համար ընդունելի չեն։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 7 հանդիպման, կատարել 7 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում