Ռուբեն Նազարեթյան. Մեր օրերում անցողիկ խմբեր եւ թիմեր չկան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է 2024 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանության արդյունքնրեը։
Հայաստանի հավաքականը C խմբում մրցելու է Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
«Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։ Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս հանդիպել ենք, կարելի է ասել՝ ծանոթ ենք նրանց խաղաոճին։
Կոսովոյի թիմի հետ մրցելու ենք առաջին անգամ, բայց այդ թիմը մեզ համար հանելուկ չէ։ Մինչև ապրիլյան հանդիպումները դեռ շատ բաներ կփոխվեն։ Այս պահից սկսում ենք ուսումնասիրման փուլը։ Նաև ընկերական հանդիպումներ կանցկացնենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր թիմի ներուժը և լավագույնս պատրաստվենք աշխարհի առաջնության նախնական փուլի հանդիպումներին։ Ամենակարևորը՝ խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ»,- Ռուբեն Նազարեթյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան 2022թ. ապրիլի 4-13-ը Բուլղարիայում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում