«Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Սուլշերին
նգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին հեռացրեց գլխավոր մարզիչի պաշտոնից։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատում է, որ Սուլշերը լքել է իր պաշտոնը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Ուլե»,- նշվում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
Սուլշերը թիմը գլխավորում էր 2018 թվականից։ Անցած տարի նվաճեց Անգլիայի փոխչեմպիոնի կոչումը, Եվրոպայի լիգայի եզրափակիչում էլ հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց իսպանական «Վիլյառեալին»։
Ժամանակավոր պաշտոնակատարը կլինի թիմի մարզիչ Մայքլ Քերիկը։
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։4 հաշվով պարտվեց 16-րդ տեղում գտնվող «Ուոթֆորդին» եւ 17 միավորով 7-րդն է։
Պրեմիեր լիգայի նախորդ 5 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» նաեւ 2։4 հաշվով պարտվել է «Լեսթեր Սիթիին», 0։5 հաշվով՝ «Լիվերպուլին», 0։2 հաշվով՝ «Մանչեսթեր Սիթիին», 3։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում