Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի Պեսկով Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ) Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրը ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա Արգենտինային Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից Շիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական Հայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձ Որպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանք Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկաններըԱրարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըԲացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՊայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած քննարկմանըՔրեական ու համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԿառավարության դեկտեմբերի 30-ի որոշումը համապատասխանեցվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի դրույթներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարի և Բենինի ԱԳ նախարարի հանդիպումըԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում ենԳրիպի շրջանառության ակտիվացում է սպասվում․ պատվաստվել կարելի է անվճարՀայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենումԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ և ավելի ամուր է, քան երբևէ. Ֆոն դեր ԼայենՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» թեմայով հանդիպմանըԱյց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցԴատարանը ժամանակավորապես վերականգնել է լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տունՀայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրումԱրտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակել է 8 մլն 300 հզր դրամ, փոխանցել ՊԵԿ-ում բացված հաշվեհամարինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ (տեսանյութ)Հայաստանը ձգտում է COP17 համաժողովը դարձնել հարթակ, որը կամրջում է հանձնառություններն ու դրանց իրականացումըՍի Ծինփինը ժամանել է ԱՄՆ, Թրամփն անձամբ է դիմավորել նրանՍպասվում է առանց տեղումների եղանակՓաստագրված 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամըՎարչապետն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը (տեսանյութ)Խուզարկությամբ առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃանապարհ դեպի նոր սերնդի կենսաչափական համակարգ (տեսանյութ)Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերըԿայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը (տեսանյութ)Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
Կարծիք

Նիկոլի կադրերը կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է “Կադրերն են որոշում ամեն ինչ”: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը: Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրն ունենա բավարար չափով կադրեր, որոնք ընդունակ են առաջ տանել պետությունը, տնտեսությունը, անվտանգությունը, նրա սոցիալական և մշակութային կյանքը, ապա նախ և առաջ պետք է կարողանալ գնահատել յուրաքանչյուր կադրի: Պետք է վերջապես հասկանալ, որ բոլոր արժեքավոր կապիտալներից ամենաարժեքավորն ու ամենաորոշիչը մարդն է, մարդը՝ որպես պետության և հասարակության շարժիչ ուժ, որպես կադր:

Եթե հասարակությունն անտարբեր ու դանդալոշ է, ապա պետությունը լիարժեք ավիրելու համար մեկ մարդը լրիվ բավարար է և այդ մարդը պետք է ունենա բացարձակ իշխանություն:

Պետական կառավարման համակարգը քանդելու բազմաթիվ ապացույցներից մեկը Նիկոլի կադրային քաղաքականությունն է: Թողնենք մի կողմ, որ 2018թ. թավշյա դավաճանությունից հետո, պետական և քաղաքական կառավարման համակարգը լցվեց դիլետանտներով, օտարածին արժեքային համակարգով ու դավադիր նպատակներով օժտված պատահականություններով: Դրանց կողքին, համակարգում մնացին նաև մի շարք պրոֆեսիոնալներ՝ դեռևս պարզ չէ անձնական, կարիերիստական թե մասնագիտական մղումներով:

Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավիրեր նաև պետական կառավարումը: Դրա համար, անհրաժեշտ է նաև, որպեսզի նշանակված դիլետանտները տարբեր պատրվակներով հաճախակի փոփոխվեն:

Երեք տարիների ընթացքում, Նիկոլը, ուղիղ 35 անգամ իրականացրել է նախարարափոխությունը (իր իսկ նշանակած կադրերին): Այսինքն՝ ՀՀ 12 նախարարություններում Նիկոլի ձեռքով 35 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած նախարարները: ՀՀ 10 մարզերում, երեք տարում ուղիղ 30 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած մարզպետները: Երեք տարում, ուղիղ 134 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած փոխնախարարները: Երեք տարում իրականացրել է 50-ից ավելի փոփոխություններ, ՀՀ ուժային կառույցների գեներալական պաշտոններում:

Ի՞նչ է սա նշանակում. ավելի լավ կադրերի փնտրտո՞ւք: Իհարկե ո՛չ: Սրանք գործադիր իշխանության բարձրաստիճան այն պաշտոնյաներն էին, որոնք պետք է բարձր պատասխանատվությամբ, մեծ փորձառությամբ, ամենօրյա ռեժիմով իրականացնեն դժվար աշխատանք: Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք պատասխանատու են մեր պետության, նրա քաղաքացու անվտանգության, կայուն զարգացման, սոցիալական, տնտեսական առաջընթացի, արդար կառավարման և հասարակության համակողմանի զարգացման համար: Երեք տարում 35 անգամ նախարար և 30 անգամ մարզպետ փոխող կառավարությունն ինչպե՞ս կարող է հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Եվ վերջապես, ե՞րբ են նրանք հասցնում ընկալել պրոբլեմները, գտնել լուծումները և աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ»: