ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտում նոյեմբերի 16-ին տեղի կունենան ընտրական մրցաշարի վերջին հանդիպումները։
D խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը նախորդ տուրում 15 միավորով ապահովել էր առաջին տեղը եւ վերջին տուրում կհյուրընկալվի Ֆինլանդիային, որը 11 միավորով երկրորդն է։
Երրորդ տեղում 9 միավորով ընթացող Ուկրաինան նույնպես հավակնում է երկրորդ տեղին, եթե հաղթի Բոսնիա-Հերցեգովինային, իսկ Ֆինլանդիան պարտվի ֆրանսիացիներին։
E խմբում առաջին տեղն ու ուղեգիրն ապահովել է Բելգիայի հավաքականը, որն ունի 19 միավոր։ Երկրորդ տեղում 14 միավորով Ուելսի հավաքականն է։
G խմբում Նիդերլանդների հավաքականը անցած տուրում բաց թողեց հաղթանակը Չեռնոգորիայի թիմի նկատմամբ՝ 2։2։ Հոլանդացիները 20 միավորով առաջին տեղում են, սակայն հաջորդ երկու տեղերում գտնվող Թուրքիան ու Նորվեգիան ունեն 18-ական միավոր։ Խմբի հաղթողը հայտնի կդառնա միայն վերջին տուրում։
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, վերջին տուր
D խումբ
Ֆինլանդիա - Ֆրանսիա՝ 23։45
Բոսնիա եւ Հերցեգովինա - Ուկրաինա՝ 23։45
E խումբ
Ուելս - Բելգիա՝ 23։45
Չեխիա - Էստոնիա՝ 23։45
G խումբ
Նիդերլանդներ - Նորվեգիա՝ 23։45
Չեռնոգորիա - Թուրքիա՝ 23։45
Ջիբրալթար - Լատվիա՝ 23։45


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում