Կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
Դատելով այս պահին առկա տեղեկություններից, կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին՝ թույլ տալով նվաճել ՀՀ սուվերեն տարածքի հերթական հատվածը՝ ճանապարհներ ու նոր հողեր Սյունիքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Վարուժան Գեղամյանը:
«Դատելով այս պահին առկա տեղեկություններից, կապիտուլիանտն ու իր տգետների թիմը հերթական զիջումն են արել թշնամական Ադրբեջանին՝ թույլ տալով նվաճել ՀՀ սուվերեն տարածքի հերթական հատվածը՝ ճանապարհներ ու նոր հողեր Սյունիքում։ Ադրբեջանն ու Թուրքիան, տեսնելով, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության հրամանով հայկական բանակը չի պատասխանում Հայաստանի տարածք մտած թշնամական բանակին, շարունակելու է իր առաջընթացը՝ նպատակ ունենալով կտրել Սյունիքը ՀՀ մնացած հատվածից։
Այս իրավիճակում բոլոր նրանք, ովքեր իբր չեզոքություն կպահպանեն՝ լռելով, «հայրենիքի համար լուռ գործ անելու» քողի տակ իրականում սատարելով ներկայիս դե ֆակտո իշխանությանը, նրանք բոլորը այլևս ոչ պակաս պատասխանատու են Հայաստան պետության կործանման համար։ Բոլոր կարծիքի առաջնորդները, ովքեր հազարավոր հետևորդներ ունեն, պարտավոր են արձագանքել մեր հայրենիքի նվաճմանը, վճռական պահանջել ու ձգտել այս դավաճանական իշխանության հեռացումը։ Հակառակ դեպքում ձեր բոլորի «քուլ», «տեխնո», «հայթեք» գործերն անիմաստ են։
Նույնը պետք է անեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել։
հ.գ. Թուրքերի կողմից կապիտուլիանտի պատճառով հայ զինվորներին ստորացնող տեսանյութը չեմ տեղադրում։ Սա ցանկացած գիտակից հայի համար ազգային ողբերգություն է»։

















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում