«Բարսելոնան» կփորձի վարձակալել «Չելսիի» հարձակվողին
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։ Կատալոնական ակումբը կփորձի հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալությամբ ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է իսպանական Marca-ն։
Վերները 2020թ․ հունիսին գերմանական «ՌԲ Լայպցիգից» է տեղափոխվել «Չելսի» 53 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
Տիմո Վերների տեղափոխության հարցում համաձայնության չհասնելու դեպքում, «Բարսելոնան» կաշխատի «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգի կամ «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխության ուղղությամբ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում