Ռոբերտո Մանչինի․ Վստահ եմ, որ կնվաճենք եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը
Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Շվեյցարիայի հավաքականի հետ 1։1 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո վստահություն է հայտնել, որ վերջին տուրում կնվաճեն եզրափակիչի մրցաշարի ուղեգիրը։
7 խաղից հետո Իտալիան ու Շվեյցարիան C խմբում վաստակել են 15-ական միավոր։ Իտալիան առաջ է գոլերի տարբերությամբ՝ +2։
«Բարդ իրավիճակ է, բայց մենք 2 գոլով առաջ ենք։ Պետք է Հյուսիսային Իռլանդիայում ցուցադրենք մեր ֆուտբոլը եւ հաղթենք, նաեւ հույս ունենանք, որ Բուլղարիան գերազանց հանդիպում կանցկացնի շվեյցարացիների հետ։
Մեր ֆուտբոլիստները հիասթափված են ոչ ոքի արդյունքից։ 90-րդ րոպեին էլ Ժորժինյոն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Ակնհայտ է, որ նրանք ափսոսում են բաց թողած հնարավորության համար, բայց արդեն ոչինչ չես կարող անել։
Ես վստահ եմ, որ մենք նվաճենք ուղեգիրը»,- Մանչինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Վերջին տուրում Իտալիան նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Հյուսիսային Իռլանդիային, Շվեյցարիան կընդունի Բուլղարիայի թիմին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում