Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը Քաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ Մկրտչյան Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Երևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին հանգիստ չեն տա. Լևոն Քոչարյան Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար Հայտնի է, թե ինչն է եղել ԱԺ շենքում նախկին պատգամավորի ու անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած քաշքշուկի պատճառը Գործադիրը կրկին մեկ անձից գնում կկատարի՝ այս անգամ Ակադեմիական քաղաքի համար

Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգինԹուրքիայի մուտքը ԲՐԻԿՍ արգելափակել է Հնդկաստանը. BILDՈր դեպքում Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի հավաքականըԸնտանեկան բռնություն. տուժողը ամուսինն էԱՄՆ-ում McDonald's-ի բուրգերների պատճառով 49 մարդ թունավորվել է, 1-ը՝ կյանքից հեռացելՕկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստըԲերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները Երևանի Պուշկինի փողոցի պատերից ջնջող կինըՔաղաքացիներն օրեցօր ավելի հաճախ են դառնում կիբերհանցագործությունների զոհ. Հայկ ՄկրտչյանՆիկոլ Փաշինյանի այցը Գյումրի կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու հետ. Էմմա ՊալյանՄ-23 ԵԱ․ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն եւ նվաճեց տիտղոսըԳազայում մահացել է ՑԱԽԱԼ-ի զրահատանկային բրիգադի հրամանատարըԱրագածավան-Գետափ ճանապարհին բախվել են «Audi»-ն և «Nissan»-ը, ինչից վերջինում հրդեհ է բռնկվել«Զոդի կամրջի» ոլորապտույտ հատվածում ավտոբուսի դուռը բացվել է, 2 երեխաներն ու ծնողը վայր են ընկել17-ամյա Էլեն Բադալյանը ստիպել է «Ну-ка, все вместе» շոուի ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնել (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀոկտեմբերի 21-ից 27-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանանԻրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններինՀայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպանԵրևանում դպրոցներից մեկից 15-ամյա աշակերտը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցԱվտոկռունկը կողաշրջվել է շինության վրա. տուժածներ չկանՎանաձորում մի քանի մանկապարտեզ են թալանելԻրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի Ադրբեջանում զինծառայող է մահացելԻմ ու Լևոնի ծանոթությունը. Սիրուշոն տեսանյութ է հրապարակելՀայաստանը չի մասնակցի Տաջիկստանում անցկացվող «Ռուբեժ-2024» զորավարժություններինԻրանն արձագանքել է Նաթանյահուի տան վրա հարվածի առիթով Իսրայելի մեղադրանքներին և սպառնալիքներինԲացահայտվել է հավի և ձվի մասին հնագույն հանելուկըԿլիմայի համաժողովն օգնում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմին. The Washington PostԱյս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համարԱնհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհումՓաշինյանը գյուղացիներին առաջարկեց ճանապարհին ջուր ծախել, բայց ՀԴՄ կտրոնովԴուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից, համաձայն ե՞ք. Փաշինյանը ծառայողական մեքենան վաճառքի՞ է հանելՍևանի ափի ճեմուղին չկա, բայց գումարներն արդեն հատկացվել ենՔՊ-ական տիկնայք «բզկտել են» արդարադատության նախարարի պաշտոնակատարինԲարեկեցություն խոստացած Փաշինյանը գյուղացիներին առաջարկում է փողոցում կուկուռուզ վաճառելՀաճախ թռչող ուղեւորների հարկը կարող է դանդաղեցնել գլոբալ տաքացումը և հավաքել 64 միլիարդ եվրոԿանգնած աշխատանքի գրասեղանները չեն նվազեցնում ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը և կարող են հանգեցնել այլ հիվանդությունների զարգացման«Փյունիկ»․ «Նոայի» սկաուտները «որսի են ելել» մեր մարզադպրոցի սաների նկատմամբԳիտնականներ. մարդիկ հարմարվել էին վերջին սառցե դարաշրջանին, ինչպես գայլերն ու արջերըՆԱՏՕ-ի միջամտությունը ռուս-ուկրաինական հարաբերություններին անթույլատրելի է. Գերմանիայի կանցլերՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ COP29-ին մասնակցելու. BBC Գիտնականները պարզել են, թե ինչու են ոմանք չափազանց սուր արձագանքում չլփոցին, խշխշոցին, խռմփոցին և ծամելունԻտալիայի Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ՝ ըստ Transfermarkt-իCOP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել ՀայաստանիցՄոտ 3,5 միլիոն դոլար պարգևավճար՝ վատ աշխատանքի համարԼույս աշխարհ եկավ մի հրաշք, որն իր ընտանիքում 12-րդ երեխան է. «Գրիգոր Նարեկացի» ԲԿՀայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներՄարդկությունը պատմության մեջ առաջին անգամ հավասարակշռությունից հանեց ջրի գլոբալ բոլորաշրջանը. զեկույցԹուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը

Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․

Hetq.am-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարևանությամբ:

2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, եւ վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):

Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:

«VH Estate» ընկերությունը խոշոր վարկով գույք է գնել Փարիզում
«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:

 

Գործարքի շրջանակներում «VH Estate»-ը 7.510.000 եւ 240.000 եվրո չափերով երկու վարկ է վերցրել ֆրանսիական «Société Générale» բանկի ստորաբաժանման՝ «SG Private Banking»-ի Մոնակոյի մասնաճյուղից՝ գրավ դնելով ամբողջ գույքը: Վարկերը եղել են անտոկոս եւ դրանց մարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018-ի հունիսը: Սակայն, բացի վարկերից, «VH Estate»-ը պետք է յուրաքանչյուր վարկի 20 տոկոսի չափով ապահովագրության վճար մուծեր գրավադրված գույքի համար, այսինքն՝ 1.502.000 եւ 48.000 եվրո:

2017-ի աշնանը տեղի է ունեցել սուբրոգացիա՝ «SG Private Banking (Monaco)»-ի փոխարեն ընդհանուր 7.750.000 եվրո վարկի կրեդիտոր է ձեւակերպվել շվեյցարական «Union Bancaire Privée» (UBP) բանկի Մոնակոյի մասնաճյուղը: Սարգսյանների ընկերության համար վարկային պարտավորության կատարման ժամկետ է նշվել 2023 թ. հոկտեմբերը: Վարկի տոկոսադրույքը սահմանվել է 1,3 տոկոս, իսկ գրավադրված գույքի ապահովագրության վճարը՝ 10 տոկոս՝ 775.000 եվրո:

Բացի գրավադրված 2 միավոր գույքից՝ 2017 թ. դեկտեմբերին Կարինե Սարգսյանը հօգուտ «UBP»-ի գրավադրել է «VH Estate»-ում իր ունեցած 99 % բաժնեմասը՝ որպես 7.750.000 եվրո ընդհանուր վարկի վճարման երաշխիք:

Նախագահ Սարգսյանին հարցրել էինք, թե արդյոք ընկերության անվան մեջ «VH»-ը նրա որդիների՝ Վարդանի ու Հայկի անունների սկզբնատառերն են, բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե ընկերությունն ինչ միջոցներով է մարում 7,75 մլն եվրոյի վարկը, եւ ով է օգտագործում Փարիզի անշարժ գույքը՝ նախագահն ու նրա ընտանիքի անդամնե՞րը, թե՞ գույքը վարձակալության է տրված: Նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ հարցերը վերաբերում են անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների, որոնք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հրապարակման ենթակա չեն։

Նախագահը չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը ֆրանսիական ընկերությունում
2013-2018 թթ. Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով՝ դիվանագետն իրավունք չունի կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Եթե հավատանք Սարգսյանի հայտարարագրերին, նա նման աշխատանք չի էլ կատարել, այլ կերպ ասած՝ «VH Estate»-ից վարձատրություն չի ստացել:

2013-2018 թթ. դեսպան աշխատելիս Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել որեւէ եկամուտ, այսինքն՝ որեւէ տեղից, այդ թվում՝ դեսպանությունից, աշխատավարձ չի ստացել, բայց 2013-ին, երբ դեսպան է նշանակվել, ունեցել է 8 մլն եվրո, որը 2018-ի հունվարին՝ նախագահ դառնալուց 3 ամիս առաջ, երբ դեռ դեսպան էր, նվազել էր մինչեւ 5,5 մլն եվրո: Այն, որ նախկին դեսպանն ու ներկա նախագահը գործարար է եւ մեծ կարողության տեր, «Հետքը» գրել էր 2018-ին:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկրի ղեկավարի աշխատավարձն ու երկու բանկում ունեցած ավանդներից ստացած տոկոսները: Այսինքն՝ «VH Estate»-ից կրկին որեւէ գումար չի ստացել:

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է․ «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ «VH Estate»-ը չի զբաղվել եւ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Արմեն Սարգսյանը երբեք չի վարձատրվել որպես «VH Estate»-ի տնօրեն:

Բայց նույնիսկ եթե դեսպան ու նախագահ եղած ժամանակ Արմեն Սարգսյանը ֆրանսիական «VH Estate»-ի համար վճարովի աշխատանք չի կատարել ու չի վարձատրվել, փաստ է, որ 2010-2019 թթ. նա այնտեղ տնօրենի պաշտոն է զբաղեցրել:

Նախագահի աշխատակազմից մեզ հայտնել են, որ դա Սահմանադրության խախտում չէ. «Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական սահմանափակումը վերաբերում է բացառապես վճարովի հիմունքներով իրականացվող աշխատանքին: Սա նշանակում է, որ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահը կարող է հասարակական հիմունքներով ունենալ տարբեր կարգավիճակներ տարբեր կազմակերպություններում»: Այսինքն՝ ըստ նախագահի աշխատակազմի՝ որեւէ կազմակերպությունում անվարձահատույց տնօրեն աշխատելը երկրի նախագահի կողմից Սահմանադրության խախտում չէ:

Իր հերթին իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, մեկնաբանելով Սահմանադրության՝ նախագահին վերաբերող վերոնշյալ սահմանափակումը, նկատում է․ «Հարկ է ընդգծել, որ «պաշտոն» եզրույթը տվյալ դեպքում ունի ոչ թե ընդհանրական, այլ կոնկրետ բովանդակություն, մասնավորապես՝ այն բացառապես վերաբերում է հանրային իշխանության համակարգում որեւէ պաշտոնի: Օրինակ՝ Հանրապետության նախագահը չի կարող ընտրվել կամ նշանակվել հանրային իշխանությամբ օժտված որեւէ՝ անգամ խորհրդատվական գործառույթներ իրականացնող մարմնի կազմում․․․ Այն, որ «պաշտոն» եզրույթը չի կարող վերաբերել ոչ պետական կազմակերպություններին, այդ թվում՝ ընկերություններին, հիմնավորվում է նաեւ այն փաստարկով, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաեւ վճարովի այլ աշխատանք կատարելը նախատեսված է որպես համընդհանուր վարքագծի կանոն, այսինքն՝ որեւէ նշանակություն չի տրվում, թե ինչ կարգավիճակով է իրականացվում ձեռնարկատիրական գործունեությունը՝ որեւէ պաշտոն զբաղեցնելու եղանակով, թե առանց որեւէ լոկալ վարչարարական լիազորությունների»: Այսպիսով, ըստ Դանիելյանի՝ Արմեն Սարգսյանը չի խախտել Սահմանադրությունը։

Այդուհանդերձ, նախագահ Սարգսյանը չի հայտարարագրել «VH Estate»-ում տնօրենի իր պաշտոնը, ինչը պարտավոր էր անել, քանի որ հայտարարագիր ներկայացնող անձինք 2019-ից սկսած լրացնում են նաեւ շահերի հայտարարագիր, որտեղ, մասնավորապես, նշում են, թե առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ինչ կարգավիճակ ունեն։

Քանի որ այս պահանջը գործում է 2019-ից, իսկ Ա․ Սարգսյանը, ըստ «VH Estate»-ի փաստաթղթերի, տնօրեն է եղել մինչեւ 2019 թ․ փետրվար, ապա նա պարտավոր էր 2019-ի տարեկան հայտարարագրում ներկայացնել, որ տարվա ընթացքում տնօրեն է եղել ֆրանսիական ընկերությունում, ինչը չի արել (տես նկարում)։

Փոխարենը 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերում Արմեն Սարգսյանը միայն նշել է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում (ի պաշտոնե), «Երեւան իմ սեր» հիմնադրամում, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամում (ՀԲԸՄ) եւ «Մանուկյան» բարեգործական հիմնադրամում։ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, համանախագահները եւ մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ եւ իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ այստեղ Սահմանադրության խախտում չկա:

Քրեական օրենսգիրքը պատիժ է սահմանում այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը հայտարարագրում կեղծ տվյալ է ներկայացնում կամ թաքցնում է հայտարարագրման ենթակա տվյալը: Պատիժը կարող է լինել 2-3 մլն դրամ տուգանք կամ ազատազրկում առավելագույնը 2 տարով, որի դեպքում անձը նույնիսկ կարող է առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Տնօրեն փոխելու մասին որոշումը ֆրանսիական ռեգիստրում հայտնվել է «Հետքի» հարցումից հետո
Նախագահի աշխատակազմին գրավոր հարցում էինք ուղարկել այս տարվա հուլիսի 26-ին: Այդ պահի դրությամբ, համաձայն ֆրանսիական ռեգիստրի տվյալների, հենց Արմեն Սարգսյանն էր «VH Estate»-ի տնօրենը: Պատասխանը ստացել ենք հուլիսի 30-ին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեզ փոխանցել է հետեւյալը. «Հանրապետության նախագահն այժմ չի հանդիսանում «VH Estate»-ի տնօրենը, թեեւ հնարավոր է, որ էլեկտրոնային տվյալների բազաներում հին տվյալներ պահպանված լինեն»: Մեր ձեռքում, սակայն, ոչ թե ինչ-որ բազայից վերցված տվյալներ էին, այլ պաշտոնական փաստաթղթեր Փարիզի առեւտրային դատարանի ռեգիստրից (Greffe du Tribunal de Commerce de Paris), այդ թվում՝ ընկերության կանոնադրությունն ու քաղվածքներ դրա ղեկավար անձանց մասին:

Մեր հարցումից եւ նախագահականի պատասխանից հետո, սակայն, տեղի է ունեցել հետեւյալը: Օգոստոսի 12-ին ֆրանսիական ռեգիստրում հայտնվել է նոր փաստաթուղթ, որը թվագրված է 2019 թ. փետրվարի 6-ով: Այն տնօրենի փոփոխության մասին է, ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանից տնօրենի լիազորություններն անցել էին կրտսեր որդուն՝ Հայկին, դեռ 2019-ին:

Տարօրինակ է, որ եթե ընկերության նախորդ փաստաթղթերն առավելագույնը մեկ ամսում գրանցվել են ռեգիստրում, տնօրեն փոխելու մասին որոշումը ռեգիստրում հայտնվել է 2,5 տարի անց, այն էլ՝ մեր հարցումից հետո: Որոշումը ստորագրել են Կարինե եւ Տաթեւիկ Սարգսյանները, Հայկ Սարգսյանն էլ ստորագրությամբ տվել է տնօրեն դառնալու իր համաձայնությունը:

Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի Հայկ Սարգսյանը, որը Երեւանում գրանցված է հոր հետ միասին, վերոնշյալ փաստաթղթում ներկայացված է որպես Լոնդոնի բնակիչ (Սարգսյանների լոնդոնյան տան մասին տես այստեղ):

Նախագահի որդին նաեւ փայատեր է դարձել
Սեպտեմբերին 3-ին (կրկին «Հետքի» հարցումից հետո) «VH Estate»-ին վերաբերող 2 նոր փաստաթուղթ է հայտնվել ֆրանսիական ռեգիստրում: Երկուսն էլ թվագրված են այս տարվա մայիսի 6-ով, բայց, փաստորեն, ռեգիստրին հանձնվել են աշնանը (տես նկարում):

Առաջինը փայատերերի փոփոխությունն է. ըստ այդմ՝ մայիսին Տաթեւիկ Սարգսյանն իր 1 %-ը հանձնել է Հայկ Սարգսյանին, որը հորաքրոջ հետ սեփականատեր է դարձել «VH Estate»-ում: Բաժնեմասի փոխանցման փաստաթղթում Տաթեւիկը նշված է որպես Լոնդոնի բնակիչ, իսկ Հայկը՝ Փարիզի այն հասցեի (Օշ պողոտա, շենք 2), որտեղ «VH Estate»-ի միջոցով գույք են գնել: Երկրորդը ընկերության թարմացված կանոնադրությունն է. դրանում Հայկ Սարգսյանը թե՛ համասեփականատեր է, թե՛ տնօրեն:

Արմեն Սարգսյանի վերաբերյալ արդեն իսկ մեկ քրեական գործ է քննվում
Տնօրենի պաշտոնը չհայտարարագրելը Հայաստանի նախագահի շուրջ իրավական միակ խնդիրը չէ:

Հատուկ քննչական ծառայության (այս կառույցի փոխարեն արդեն ձեւավորվել է հակակոռուպցիոն կոմիտե) վարույթում գտնվում է մի քրեական գործ, որի առանցքում նախագահի քաղաքացիության հարցն է: Ըստ Սահմանադրության՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: 2018-ի փետրվարին, երբ դեռ Սարգսյանը խորհրդարանի կողմից նախագահ չէր ընտրվել, «Հետքը» գրել էր, որ, համաձայն բրիտանական ռեգիստրի, Հայաստանի նախագահի թեկնածուն առնվազն 2014 թվականին՝ ոչ թե 6, այլ 4 տարի առաջ, եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ինչն անհնարին է դարձնում նրա նախագահ ընտրվելը: Սակայն Սարգսյանի գրասենյակից «Հետքին» հայտնել էին, որ նա Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի երկքաղաքացի է եղել 2002-2011 թթ., իսկ հետո հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից՝ մնալով միայն ՀՀ քաղաքացի:

Այս տարվա մարտին Հայաստանի 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին այն մասին, որ նախագահ ընտրվելուց առաջ Արմեն Սարգսյանն առերեւույթ թաքցրել է երկքաղաքացիության փաստը, որի պատճառով չէր կարող ընտրվել նախագահ: Ըստ փաստաբանների՝ Սարգսյանը չի բավարարել առնվազն 6 տարի ՀՀ քաղաքացի լինելու սահմանադրական պահանջը: Փաստաբանների հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել, սակայն հետո մերժել էր քրգործի հարուցումը, ինչի դեմ փաստաբանները բողոք էին ներկայացրել գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազությունը մեզ հայտնել է, որ ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերն առերեւույթ պարունակել են փաստաթուղթ կեղծելու հատկանիշներ, ուստի ապրիլի 27-ին դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը եւ քրեական գործ հարուցել, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ: Մենք նաեւ հարցրել էինք, թե արդյոք նախաքննության ընթացքում հարցաքննվել է նախագահ Սարգսյանը ու ինչ կարգավիճակով, ինչին դատախազությունից պատասխանել են, որ դա նախաքննական գաղտնիք է ու հրապարակման ենթակա չէ:

Հետաքննության պատրաստմանն աջակցել է Աթանաս Չոբանովը (bird.bg)