«Բարսելոնան» ու «Չելսին» կպայքարեն Քինգսլի Քոմանի համար
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։
Իրավիճակից կփորձեն օգտվել կատալոնական «Բարսելոնան» ու Լոնդոնի «Չելսին», որոնք հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է Bild-ը։
Քինգսլի Քոմանը «Բավարիայից» պահանջում է աշխատավարձի կրկնապատկում՝ 10 միլիոն եվրոյի փոխարեն 20 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը պատրաստ է վճարել տարեկան 13 միլիոն եվրո։
Քինգսլի Քոմանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում