ԱԱ-2022․ 15-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել Ռումինիայի հավաքականից
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյը հրավիրել է նաեւ ռումինական «Ֆարուլի» 15-ամյա կիսապաշտպան Էնես Սալիին, հաղորդում է sport.ro-ն։
Էնես Սալին Ռումինիայի առաջնության պատմության մեջ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Նա այս տարվա սեպտեմբերին աչքի է ընկել 15 տարեկան, 6 ամսական եւ 21 օրականում։
Էնես Սալին ծնվել է Կանադայում, մինչեւ 2017 թվականը մարզվել է «Վուդբրիջ Սթրայքերսի» ակադեմիայում, այնուհետեւ երկու տարի խաղացել է «Բարսելոնայի» ակադեմիայում։
Հայաստանի հավաքականի հետ նույն ընտրական խմբում ընդգրկված Ռումինիայի հավաքականը նոյեմբերի 11-ին կխաղա Իսլանդիայի, նոյեմբերի 14-ին՝ Լիխտենշտեյնի հետ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում