Զինեդին Զիդանի միակ ափսոսանքը կարիերայում
Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում իր միակ մեծ ափսոսանքի մասին։
«Ես հեռացա Մարսելից, երբ երիտասարդ էի։ Ես հնարավորություն չունեցա ապրել հայրենի քաղաքում, երբ ֆուտբոլիստ էի։ Երբեմն լինում եմ Մարսելում։
Երբ 15, 16 տարեկան էի, հաճախ էի ստադիոնում հետեւում «Մարսելի» խաղը եւ միշտ ինքս ինձ ասում էի՝ ինչու մի օր չխաղալ այստեղ։ Բայց տարբեր պատճառներով այդպես էլ հնարավորություն չեղավ։ Հրաշալի կլիներ»,- Զիդանի խոսքը մեջբերում է La Provence-ը։
Ակումբային կարիերայի ընթացքում Զիդանը ներկայացրել է ֆրանսիական «Սեն-Անրին» (1982-1983, պատանեկան), «Սետեմ-լե-Վալոնը» (1983-1987, պատանեկան), «Կանը» (1987-1992), «Բորդոն» (1992-1996), իտալական «Յուվենտուսը» (1996-2001), Մադրիդի «Ռեալը» (2001-2006)։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում